Չինաստանը սկսել է Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ դեպի Եվրոպա
Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ սկսել է Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ դեպի Եվրոպա։
Ղազախստանի իշխանությունների տեղեկություններով՝ ավարտվում է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան առաջին փորձնական բեռնատար փոխադրումը։
Ղազախստան-Չինաստան ավտոմոբիլային տրանսպորտի հանձնաժողովի նիստի շրջանակներում Չինաստանի Ուրումչի քաղաքից մեկնել են 80 տոննա կշռող առաջին երեք չինական բեռնատարները, որոնք անցել են տարանցիկ ճանապարհով և մայիսի 23-ին Ակտաու Կուրիկ նավահանգստում նավ բարձրացել: Բեռնատարները կշարունակեն շարժվել Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան երթուղով։
Ղազախստանի կառավարության տվյալներով՝ հարյուր միլիոնավոր տոննա բեռներ Չինաստանից արևմտյան երկրներ առաքվում են ծովային ճանապարհով 52 օրվա ընթացքում, բեռների ավելի փոքր ծավալը գնում է երկաթուղով՝ տևում է մինչև 22 օր, մինչդեռ ցամաքային տրանսպորտը կարող է կրճատել այդ ժամանակը մինչև 12 օրով բեռների «դռնից դուռ» առաքմամբ՝ առանց միջանկյալ բեռնման/բեռնաթափման։
Ըստ Ղազախստանի կառավարության, բացի այդ, Ղազախստանի և Չինաստանի տրանսպորտի գերատեսչությունները քննարկել են թույլտվությունների ձևաթղթերի լրացուցիչ փոխանակումը 2024 և 2025 թվականներին: Թույլտվությունների ձևաթղթերի թիվը մինչև 2024 թվականը կազմել է 120000 միավոր։ Հաջորդ տարի նախատեսվում է թվայնացնել այս գործընթացը և անցնել էլեկտրոնային թույլտվությունների ձևերին։