2024 թվականի 2-րդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, բիզնես ոլորտի շրջանառության ծավալը աճել է 11.6 տոկոսով և կազմել 53.6 միլիարդ լարի: Այս մասին հայտնում է Վիճակագրության ազգային ծառայությունը:
Նրանց տվյալներով, աճի միտումով բնորոշվում է նաև բիզնես ոլորտի արտադրանքի թողարկման ցուցանիշը։ Մասնավորապես, 2024 թվականի 2-րդ եռամսյակում դրա ծավալը կազմել է 20.5 միլիարդ լարի, ինչը 12.5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը։
«2024 թվականի 2-րդ եռամսյակում բիզնես ոլորտի շրջանառության ծավալի 66.5 տոկոսը բաժին էր ընկնում խոշոր բիզնեսին, 15.1 տոկոսը՝ միջինին, իսկ 18.4 տոկոսը՝ փոքր բիզնեսին: Թողարկման ընդհանուր ծավալի դեպքում փոքր-ինչ տարբեր բաշխում էր նկատվում՝ խոշոր բիզնեսին բաժին էր ընկնում արտադրանքի թողարկման 46 տոկոսը, միջինին՝ 24.3 տոկոսը, իսկ փոքր բիզնեսին՝ 29.7 տոկոսը։
2024 թվականի 2-րդ եռամսյակում ձեռնարկությունների կողմից իրականացված ապրանքների և ծառայությունների ընդհանուր գնման ծավալը կազմել է 28.3 միլիարդ լարի (8.3 տոկոսով ավելի՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ), իսկ վերավաճառքի համար նախատեսված ապրանքների և ծառայությունների գնման ծավալը կազմել է 17 միլիարդ լարի (3.8 տոկոսով ավելի՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ):
2024 թվականի 2-րդ եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների միջին քանակը կազմել է 769.9 հազար մարդ, ինչը 4.4 տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: Աշխատողների ընդհանուր թվից 43.6 տոկոսը կանայք էին, իսկ 56.4 տոկոսը՝ տղամարդիկ։
Աշխատողների ընդհանուր թվի 43.6 տոկոսը բաժին էր ընկնում խոշոր բիզնեսին, 20.0 տոկոսը՝ միջինին, իսկ 36.5 տոկոսը՝ փոքր բիզնեսին։
Ըստ ձեռնարկությունների չափերի միջին ամսական աշխատավարձը հետևյալն է.
Խոշոր բիզնես – 2 224.0 լարի; Միջին բիզնես – 2 538.1 լարի; Փոքր բիզնես – 1 653.6 լարի:
2024 թվականի 2-րդ եռամսյակում բիզնես ոլորտի արտադրանքի թողարկման մեջ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են մշակող արդյունաբերությունը (20.3 տոկոս) և առևտուրը (19.0 տոկոս), այնուհետև գալիս են շինարարությունը (18.1 տոկոս) և տրանսպորտն ու պահեստավորումը (9.1 տոկոս), իսկ մնացած ոլորտների բաժինը կազմում է 33.5 տոկոս: