Որ տարածաշրջաններում է միջին աշխատավարձը ցածր
Միջին աշխատավարձի ցածրության ցուցանիշով տարածաշրջանների շարքում ամենացածր ցուցանիշն ունեն Սամցխե-Ջավախեթին, Գուրիան և Ռաճա-Լեչխումին:
Միջին աշխատավարձի բարձրության առումով, տարածաշրջանների շարքում, Թբիլիսին և Մցխեթա-Մթիանեթին են առաջատար: Նշված տվյալները արտացոլված են «Geostat»-ի 2024 թվականի II եռամսյակի տվյալներում:
2024 թվականի II եռամսյակի տվյալներով, տարածաշրջանների միջին ամսական անվանական աշխատավարձը հետևյալն է՝
Թբիլիսի – 2354.8 լարի Մցխեթա-Մթիանեթի – 1803.1 լարի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն – 1638.5 լարի Քվեմո Քարթլի – 1599.9 լարի Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 1311.1 լարի Իմերեթի – 1275.2 լարի Կախեթի – 1262.8 լարի Սամցխե-Ջավախեթի – 1245.4 լարի Գուրիա – 1180.3 լարի Շիդա Քարթլի – 1169.3 լարի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 1079.3 լարի:
Նույն տվյալներով, 2024 թվականի II եռամսյակում, Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.1%-ով (200.4 լարիով) և կազմել է 2 004.9 լարի: