2025 թվականին թոշակը բարձրանում է՝ այս մասին կարդում ենք կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված 2025 թվականի բյուջեի նախնական տարբերակում։
Նախագծի համաձայն,
70 և ավելի տարիք ունեցող թոշակառուների թոշակը բարձրանում է 35 լարիով և կկազմի 450 լարի։ Նույն կատեգորիայի թոշակառուների թոշակը լեռնային բնակավայրերում կկազմի մոտ 540 լարի։
Մինչև 70 տարեկան անձանց թոշակը բարձրանում է 20 լարիով և կկազմի 335 լարի, իսկ լեռնային բնակավայրերում կգերազանցի 400 լարին։
Բացի տարիքային թոշակից, հաջորդ տարի նախատեսվում է մինչև 18 տարեկան և խիստ արտահայտված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական նպաստների ավելացում՝ 35 լարիով, իսկ մյուս կատեգորիաների հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 20 լարիով:
Հիշեցնենք, որ կառավարությունը խորհրդարանին այսօր ներկայացրեց 2025 թվականի բյուջեի նախնական տարբերակը։ Համախառն բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 24,4 միլիարդ լարի, ինչը ՀՆԱ-ի 25,1%-ն է։
Վերոնշյալ ցուցանիշների շրջանակներում 2025 թվականի համախառն բյուջեի ծախսային մասը կկազմի 31,2 միլիարդ լարի, որով լիովին կֆինանսավորվեն պետության կողմից ստանձնած պարտավորությունները։