Լարին դոլարի և եվրոյի հանդեպ ամրապնդվել է
Ազգային արժույթի՝ լարիի համար ընթացիկ շաբաթը դրական էր։ Թեև լարին շաբաթը սկսեց արժեզրկմամբ, սակայն հաջորդ օրերին, Կենտրոնական բանկի ժամանակին միջամտության շնորհիվ, փոխարժեքը կայունացավ, և թե՛ դոլարի, թե՛ եվրոյի հանդեպ ամրապնդվեց։
Հոկտեմբերի 7-ին 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը դարձավ 2.7451 լարի։ Նախկին փոխարժեքը կազմել էր 2.7354 լարի։ Համապատասխանաբար, լարին դոլարի հանդեպ արժեզրկվեց 0.97 թեթրով։
Եվրոյի փոխարժեքը կազմեց 3.0106 լարի։ Նախկին փոխարժեքը եղել է 3.0177 լարի։ Համապատասխանաբար, եվրոյի փոփոխությունը կազմեց 0.71 լարի։
Հոկտեմբերի 8-ին Կենտրոնական բանկը վաճառեց $48 միլիոն, ինչի արդյունքում դոլարի փոխարժեքը դարձավ 2.7230։ Այս միջամտության արդյունքում լարին դոլարի հանդեպ ամրապնդվեց 2.21 թեթրով։
Ինչ վերաբերում է եվրոյին, լարին նրա հանդեպ նույնպես զգալիորեն՝ 1.97 թեթրով ամրապնդվեց, որի արդյունքում փոխարժեքը կազմեց 2.9909 լարի։
Հոկտեմբերի 9-ին լարին դոլարի հանդեպ արժեզրկվեց 0.27 թեթրով, և փոխարժեքը դարձավ 2.7257 լարի։
Ազգային արժույթը փոքր-ինչ ամրապնդվեց եվրոյի հանդեպ, որի փոխարժեքը կազմեց 2.9885 լարի։ Փոխարժեքի փոփոխությունը կազմեց 0.24 թեթրի։
Հոկտեմբերի 10-ին 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը դարձավ 2.7255 լարի։ Փոխարժեքի փոփոխությունը՝ աննշան 0.02 թեթրի էր։ Ինչ վերաբերում է եվրոյին, նրա փոխարժեքը դարձավ 2.9803 լարի։
Եվրոյի հանդեպ լարին ամրապնդվեց 0.82 թեթրով։
Հոկտեմբերի 11-ին, շաբաթվա վերջին առևտրային օրը, լարին դոլարի հանդեպ փոքր-ինչ արժեզրկվեց։ Փոփոխության արդյունքում՝ 0.08 թեթրով, 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձավ 2.7263 լարի։
Փոխարժեքը փոքր-ինչ փոխվեց նաև եվրոյի հանդեպ՝ 0.01 թեթրի արժեզրկման արդյունքում 1 եվրոյի արժեքը կազմեց 2.9804 լարի։
Ընդհանուր առմամբ, ընթացիկ շաբաթում լարին դոլարի հանդեպ ամրապնդվեց 0.91 թեթրով, իսկ եվրոյի հանդեպ՝ 3.73 թեթրով։