Ըստ Վիճակագրության ազգային ծառայության տվյալների, հոկտեմբերին գները տարեկան կտրվածքով աճել են 0.3%-ով: Ավելի հստակ, 2024 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճի մակարդակը կազմել է 0.3%, իսկ տարեկան ինֆլյացիայի մակարդակը նույնպես կազմել է 0.3%:
Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա այս ցուցանիշը 2024 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1.2%, իսկ տարեկան բազային ինֆլյացիան առանց ծխախոտի նույնպես կազմել է 1.2%:
Նույն տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացած ապրանքների շարքում առաջատար են սխտորը, կիվին և լիմոնը: Իսկ էժանացած ապրանքների շարքում են ինտերնետի վճարը, ձմերուկը և հակաբիոտիկները:
Հիմք ընդունելով Վիճակագրության ազգային ծառայության տվյալները՝ ներկայացնում ենք այն ապրանքների տասնյակը, որոնք հոկտեմբերին ամենաշատն են էժանացել.
Ինտերնետ - 39.9%
Ձմերուկ - 30.51%
Հակաբիոտիկներ - 26%
Վարունգ - 22.3%
Պաստառներ - 18.1%
Եգիպտացորենի ալյուր - 17.7%
Կարտոֆիլ - 17.3%
Խաղող - 15.6%
Համակարգիչ - 15.6%
Հնդկաձավար - 15.2%