Որ ծառայությունների գներ են բարձրացել
Հոկտեմբերին գները տարեկան կտրվածքով 0.3%-ով աճել են։ Ըստ Վիճակագրության ազգային ծառայության տվյալների, 2024 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճի մակարդակը Վրաստանում կազմել է 0.3%, իսկ տարեկան մակարդակը նույնպես կազմել է 0.3%։
Նույն տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերին թանկացած ապրանքների մեջ առաջատար են սխտորը (68.7%), կիվին (51.7%) և կիտրոնը (30.8%)։ Իսկ առավելապես էժանացել են՝ ինտերնետի վճարը (-39.9%), ձմերուկը (-30.51%) և հակաբիոտիկները (-26%)։
Տվյալներից պարզ է դառնում, որ հոկտեմբերին տարեկան կտրվածքով առավելապես բարձրացել են ներկարարի և էլեկտրականության մոնտաժման վարպետի ծառայությունների գները։
Ավելի մանրամասն՝ թանկացած ծառայությունների տասնյակը հետևյալն է․
Ներկարարի ծառայություններ - 24.3%
Էլեկտրականության մոնտաժման վարպետի ծառայություններ - 23%
Ավտոմեքենայի լվացման վճար - 17%
Հյուրանոցի ծառայությունների արժեք - 10.4%
Բջջային հեռախոսի վերանորոգում - 9%
Տղամարդկանց հագուստի փոփոխում - 7.2%
Միջքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորություն - 7%
Սանտեխնիկի ծառայություններ - 7%
Ավտոմեքենայի յուղի և զտիչի փոխում - 7%
Ստոմատոլոգի ծառայություններ (ատամի հանում) - 6%։