Վառելիքի գինը կարող է նվազել ևս 15-20 թեթրիով
Եթե ներկայիս միտումները շարունակվեն ևս մի քանի շաբաթ, Վրաստանում վառելիքի գինը կնվազի շուրջ 15-20 թեթրիով․ այս մասին հայտարարել է «Սենտա Պետրոլիումի» հիմնադիր Զաալ Յակոբիձեն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի մաքսային սակագների ծրագրի հայտարարումից հետո նավթի համաշխարհային գները սկսեցին կտրուկ նվազել։ Ապրիլի 11-ի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 19։00-ին, WTI տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կազմում է 60․27 դոլար, իսկ Brent տեսակի բարելինը՝ 63․52 դոլար։
Բացի այդ, նվազում է նաև «Պլատսի» միջին ցուցանիշը, որը Վրաստանում վառելիքի գների հաշվարկման հիմքն է։ Օրինակ՝ հունվարին «Պլատսի» տվյալներով բենզինի միջին արժեքը մեկ տոննայի համար կազմել է 737․02 ԱՄՆ դոլար, իսկ դիզելինը՝ 714․91 դոլար։ Փետրվարին այդ ցուցանիշները եղել են 726․55 (բենզին) և 705․3 (դիզել), մարտին՝ 683․89 (բենզին) և 655․55 (դիզել):
Ընդհանուր առմամբ, վերջին երեք ամիսների ընթացքում Վրաստանի կողմից գնված բենզինի գինը նվազել է 7․2%-ով, իսկ դիզելինը՝ 8․3%-ով։
Այս նվազումը արդեն ազդել է ներքին շուկայի վրա․ վերջին շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր տեսակի վառելիքի գներն արդեն նվազել են 10 թեթրիով։