Իրավունք
ԱԽալցիխեում խարդախությամբ գումար ձեռք բերելու համար երկու անձ է ձերբակալվել
Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, 1982 թվականին ծնված Բ.Շ.-ին և 1969 թվականին ծնված Մ.Ս.-ին ձերբակալել են խարդախությամբ մեծ գումար ձեռք բերելու համար:

Հանցագործությունը նախատեսում է 6-ից 9 տարվա ազատազրկում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները, հոկտեմբերի 8-ին, Ախալցիխեի ռեստորաններից մեկում, խարդախությամբ վերցրել են քաղաքացուն պատկանող գումարը՝ 3 500 Երվրոյի չափով:

Իրավապահները երկու կասկածյալներին ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց: Որպես ապացույց ոստիկանությունը առգրավել է խարդախությամբ վերցված փողերի մի մասը:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով, որը ենթադրում է մեծ քանակությամբ խարդախություն:
| Print |