Իրավունք
Ախալքալաքում կնոջ մահվան փաստով հետաքննություն է սկսվել
Ներքին գործերի նախարարությունը հետաքրքրվել է Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցում 27-ամյա կնոջ մահվան փաստով:  ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, ինչը նշանակում է “անզգուշությամբ կյանքից զրկել”։  Հանցագործությունը պատժվում է տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։

Թե որ բուժհաստատությունում՝ Ախալքալաքի, թե Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում գործը կուսումնասիրվի, ՆԳՆ-ից չեն կարող դեռ ճշտել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, Ախալքալաքի հիվանդանոցում մահացել էր 26 տարեկան կին, ով հուլիսի 30-ին ծննդաբերել էր Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում։ Ախալքալաքում չնայած բժիշկների 26-ժամյա պայքարին, նա մահացել էր: Հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում են Ախալցիխեի հիվադանոցի բժիշկներին՝ համարելով, որ նրան չպետք է ծննդաբերությունից հետո դուրս գրեին։
| Print |
თეგები: Խոսպիո / կին /