Իրավունք
Մեգի Բաքրաձեի մահվան պատճառը հայտնի է. Ի՞նչ է գրված փաստաթղթում
Սամխարաուլիի զեկույցը Մեգի Բաքրաձեի մահվան վերաբերյալ,  հավանաբար, կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այս մասին «9-րդ ալիքի» հետ զրույցում խոսում է ընտանիքի փաստաբան Վախո Բարամաշվիլին։

Բարամաշվիլիի խոսքով՝ Սամխարաուլիի զեկույցը պատրաստ է արդեն մեկ ամիս, սակայն ոչ ոք նրան այդ մասին չի հայտնել։ Նա ասում է, որ այս փուլում իրենց միայն թույլ են տվել ծանոթանալ փաստաթղթին, իսկ փորձագետները հավանաբար հաջորդ շաբաթ կկարողանան ուսումնասիրել փաստաթուղթը։

«Եզրակացությունը պատրաստ է։ Հիմա մեզ միայն թույլ տվեցին ծանոթանալ փաստաթղթին, բայց եզրակացությունը չտվեցին։ Հավանաբար հաջորդ շաբաթ կունենանք զեկույցը, որը պետք է փորձագետը վերանայի»,- ասում է Վախթանգ Բարամաշվիլին։

Ինչ վերաբերում է զեկույցի բովանդակությանը, ապա Մեգի Բաքրաձեի մահվան պատճառը անաֆիլակտիկ շոկն է, «ինչը մենք նախապես ենթադրել էինք»։

«Հետազոտության մնացած մասը պետք է վերանայի փորձագետը և պարզի, թե ինչն է առաջացրել անաֆիլակտիկ շոկի զարգացումը: Խոսում էինք բժիշկների սխալի մասին, երբ Մեգիին «ադրենալինի» փոխարեն «դեքսամետազոն» տվեցին։ Այս հատվածը պետք է ուսումնասիրվի, թե որքանով դա կփոխեր իրավիճակը (ադրենալինը) և արդյոք Մեգին ողջ կմնար այդ դեպքում»,- մեզ հետ զրույցում ասում է փաստաբանը։

Մեգի Բաքրաձեն 2018 թվականի մարտի 18-ին ծրագրված պատվաստումը կատարել էր Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում: Ինչպես պնդում են բժիշկները՝ պատվաստումից 30 րոպե անց բուժքրոջ մոտ զարգացել էր ալերգիկ ռեակցիայի տեսքով կողմնակի ազդեցություն՝ անաֆիլակտիկ շոկ: Մարտի 19-ին նա մահացավ: Մարտի 19-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը անզգուշությամբ սպանության փաստի առթիվ հետաքննություն սկսեց Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին մասով:
| Print |