Իրավունք
Ախալցիխեում շտապ օգնության մեքենան բախվել է սյունին
Ախալցիխեում վթարի հետևանքով տուժած շտապօգնության բժիշկն ու բուժքույրն իրենց լավ են զգում։

Ինչպես մեզ հայտնեցին «Իմեդի» կլինիկայից, տուժածները ունեն մակերեսային վնասվածքներ։

Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարը Ախալցիխեի լճի հարակից տարածքում տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում, երբ շտապօգնության մեքենան բախվել է լույսի սյանը։

Այս փուլում հայտնի չէ, թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը։
| Print |