Իրավունք
Ձերբակալություն Ախալքալաքում՝ մանրամասներ

Թբիլիսիում և շրջաններում 8 մարդ է ձերբակալվել՝ ապօրինի զենք-զինամթերք գնելու, պահելու և կրելու մեղադրանքով։

Ըստ ՆԳՆ-ի՝ իրավապահների կողմից իրականացված խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք։

«Հանցագործությունը պատժվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։

Ոստիկանության Սամցխե-Ջավախեթիի բաժնի Ախալքալաքի շրջանային բաժնի ծառայողները ձերբակալել են 1967 թվականին ծնված Գ.Կ.-ին: Ձերբակալվածի բնակության վայրում և օժանդակ պահեստներում խուզարկությամբ ոստիկանները որպես ապացույց հանել են ատրճանակ և 5 պարկուճ։

Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ինչպես նաև պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով»,-
ասվում է տեղեկատվության մեջ։
| Print |