Իրավունք
9 ամսում գրանցվել է սեռական հանցագործության 412 դեպք. ՆԳՆ
Ընթացիկ տարվա 9 ամսում Վրաստանում արձանագրվել է սեռական հանցագործության 412 դեպք, որից 272-ը բացահայտվել է։ Սա արտացոլված է ՆԳՆ վիճակագրական տեղեկատվության մեջ։

Մասնավորապես, ըստ գործակալության տեղեկատվության, 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է բռնաբարության 154 դեպք, այլ սեռական ակտի 54, այլ սեռական ակտի հարկադրանքի 22 դեպք, սեռական բնույթի գործողություններ մինչև տասնվեց տարեկան մարդու հետ 86, իսկ այլասերված արարքների ՝ 96 դեպք:

Ըստ վիճակագրական տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սեռական բնույթի հանցագործության 396 դեպք, հետևաբար նշված հանցագործությունն աճել է 4,04%-ով։
| Print |