Իրավունք
Դանակահարություն Ախալքալաքում՝ կինը վնասել է ամուսնուն

 

Ախալքալաքում կինը դանակահարել է ամուսնուն, տղամարդը ստացել է թեթև վնասվածքներ:

Jnews-ի տեղեկությամբ, դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ին, կինը դանակահարել է ամուսնուն ինքնապաշտպանության նպատակով, քանի որ նա ֆիզիկապես բռնություն էր գործադրում նրա նկատմամբ: Ընտանեկան բռնության մեղադրանքով իրավապահները ձերբակալել են տղամարդուն:

Հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը նախատեսում է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամների նկատմամբ բռնություն, վիրավորանք, շանտաժ, նվաստացում, ինչը պատճառել է ֆիզիկական ցավ կամ տառապանք:

 

| Print |