Իրավունք
Ապրիլի 7-ին կկայանա Մզիա Ամաղլոբելու դատական նիստը
Բաթումի քաղաքի դատարանում ապրիլի 7-ին, ժամը 13:00-ին, կկայանա «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատական նիստը։

Գործի էական քննության փուլում ընթանում է վկաների հարցաքննությունը։

Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը լսել է երկու իրավապահների ցուցմունքները։ Գործը քննում է Բաթումի քաղաքի դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին։

«Բաթումելեբի» լրատվամիջոցի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի շահերը պաշտպանում են «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», իրավաբանական ընկերություն BLB-ն և դրա ավագ գործընկեր Մայա Մծարաշվիլին։ Ամաղլոբելիի պաշտպաններն են նաև փաստաբաններ Գիորգի Խիմշիաշվիլին և Կախա Ծերեթելին։

Մզիա Ամաղլոբելին մեղադրվում է ոստիկանականի վրա հարձակում գործելու մեջ։ Մեղադրանքը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Ամաղլոբելին ձերբակալվել է հունվարի 11-ին բողոքի ցույցի ժամանակ։
| Print |