Իրավունք
Վրաստանից արտաքսել են 31 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում, Վրաստանից արտաքսվել է 31 օտարերկրյա քաղաքացի։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել այս մասին։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել է Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուրունդիի, Ղազախստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Պակիստանի և Իրաքի ընդհանուր առմամբ 31 քաղաքացի։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
| Print |