«600 տոննա կարտոֆիլ դեռ պետք է հանեմ, բայց աշխատուժ չկա» - ֆերմերներ Ջավախեթիից
«600 տոննա կարտոֆիլ դեռ պետք է հանեմ, բայց աշխատուժի պակասի պատճառով չեմ կարողանում»,- այս մասին հայտարարում է ֆերմեր Իլիա Քավրելիշվիլին, ով կարտոֆիլ է արտադրում Ախալքալաքում։
Ինչպես նա պարզաբանել է, եթե աշխատուժի պակասը խնդիր չլիներ, նա կկարողանար նաև մեծացնել արտադրությունը և բերքատվությունը։
«Այս խնդրի մասին խոսել եմ մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ, որպեսզի սոցիալապես անապահովների զբաղվածության ծրագրի շրջանակներում հնարավոր լիներ իմ արտադրության ինտեգրումը և, օրինակ, մաքրման ծառայության փոխարեն մարդիկ ինձ մոտ զբաղվեին։ Այն փոխհատուցման փոխարեն, որը հիմնականում 300 լարի է, ես կարող էի կայունորեն 800 լարի վճարել որպես աշխատավարձ, բայց ինչ-որ պատճառով դա չի հաջողվել անել։
Եթե կայուն կերպով 20 աշխատող ունենայի, արտադրությունն էլ կբարձրացնեի և բերքատվությունն էլ։ Հիմա շուտով ցրտերն են սկսվում, կարող է նաև ձյուն գալ։ 600 տոննա կարտոֆիլ դեռ պետք է հանեմ, բայց աշխատուժի պակասի պատճառով չեմ կարողանում»,- նշել է ֆերմերը։
Սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունից պարզ է, որ աշխատուժի օրական վարձատրությունը տատանվում է 70-ից 100 լարի միջև։ Չնայած դրան, ֆերմերները դեռ բողոքում են աշխատուժի պակասից։