Մեդիա
Տուրիստային շրջանն Աբասթումանում
Աբասթումանում տուրիստային սեզոնը հանդիսավոր կերպով բացվել է Մայիսի 15-ին։ Այս ժամանակաշրջանում սկսվում է փոշոտումը` սոճու և եղևնու ծաղկումը։ Այս ընդացքում հանգստավայրում հիմնականում երեխաներով ընտանիքների կհանդիպեք։ Տեղացիներն ասում են, որ հանգստացողների քանակը Հունիսի վերջերին շատանում է։ Իսկ մինչ այդ տեսեք, թե ինչպես է երևում Աբասթումանը «փոշոտման» սեզոնին։


Մարզադաշտ Աբասթումանի կենտրոնական այգում։ Ռոշան հանգստացողների միակ ժամանցային վայրն է։




Աբասթումանում տները օրերով են վարձակալվում։ Տան գինը սկսվում է օրական 30 լարիից և ընդարձակության, ապրելու պայմաններից ելնելով հասնում մինչև 100 լարիի:

Աբասթումանում տուրիստների քանակը դեռ պարզ չէ։ Հանգստացողների քանակը մաքսիմումի հասնում է Հուլիս-Օգոստոս ամսին։

Սոճու և եղևնու կոները տեղացիները թղթի վրա են հավաքում։ Ծիլը չորանում է, մահանում և դրանից դեղին փոշի է ստացվում։

Փոշին օգտագործվում է շնչառական օրգանների և թոքերի բուժման համար։

Փշատերև ծառի կոներից պատրաստված մորաբա և ջեմ։ Մեկ բանկան Աբասթումանում կարող եք գտնել 10-12 լարիով։

Փոշին վաճառվում է Աբասթումանի բոլոր առևտրի կետերում։ Մեկ փաթեթի գինը 4 լարի է։

Կոնի փոշու հետ միասին, հանգստացողները շնչում են նաև շինարարական փոշին: Աբասթումանում ընդանում է մի քանի կառույցների վերականգնում։

Հին ու նոր կոներ։
| Print |