Մեդիա
Թութից պատրաստումներ Ասպինձայի գյուղերում
Ասպինձայում – Նիջգորին, Սարոն, Խերթվիսին և Տոլոշին այն գյուղերն են, որտեղ հունիսի 20-ից մինչև հուլիսի վերջերը շարունակվում է թութի շրջանը:

Գյուղ Նիջգորիի բնակչության հիմնական եկամուտի աղբյուրներից մեկը թութն է:
Նիջգորում, Լոնդարիձեների ընտանիքը թութը չորացրել են վաղ առավոտյան, որպեսզի երկարատև աշխատանքը և բարդ ընթացքը ժամանակին ավարտեն:
Ժամը 6-ից սկսել են այն խաշել և թթու լավաշ պատրաստել, որի ավարտի համար հարկավոր է մոտ 4-5 ժամ:
Թութը և ջուրը «հավասարաչափ» պետք է լինեն, որ ստանանք թութի բնական հյութը: Հետո հյութին ավելացնում են ալյուր և խաշում: Ստացված խառնուրդը լցնում են հաստ կտորի վրա, որը տեղացիները «Ամերիկա» են անվանում:
Որպեսզի հանելու ժամանակ թթու լավաշը չպատռվի, ծայրերին խառնուրդը պետք է լցնել մի քիչ հաստ:
Խառնուրդի լցնելը կտորին, գյուղի կանանց համար այնպիսի ծիսակատարություն է, որի ժամանակ տնային տնտեսուհուն օգնում են հարևան կանայք:

Արևոտ եղանակին լցված խառնուրդը, երկրորդ օրը «Քաշում են Ամերիկայից» (Կտորից) և չորացնելու համար կախում պարանից:

Թութից պատրաստված պրոդուքտը հայտնի է ոչ միայն Սամցխե-Ջավախքում, այլև Վրաստանում: Տեղացիները չեն դժվարանում վաճառել ապրանքը: Ասում են, որ արտասահմանում սրա պահանջարկը տարեց տարի աճում է:
Համեղ լինելուց բացի, թութից ստացված պրոդուքցիան ունի նաև օգտակար հատկություններ, որի մասին խոսում է Նիջգորի բնակիչ՝ Խաթունա Լոնդարիձեն:
Ասում է, որ արաղը օգտակար է շաքարի դիաբետ ունեցողների համար: Թթու լավաշը օգտակար է նաև թոքառաջքի ասթմայի հիվանդության համար: Թութը հատկապես օգտակար է, երբ ընդունում եք սոված ժամանակ, քանի որ այն մաքրում է արյունը:


Տեղացիները թութից նախ թթու լավաշ (պաստեղ) իսկ հետո բաքմազ և արաղ են պատրաստում:
Թութի պաստեղի գինը որակից ելնելով, փոփոխվում է 10 լարի սահմաններում:
Մեկ լիտր բաքմազն արժե 35-40 լարի: Մեկ լիտր արաղը Մեսխեթում արժե 25-30լարի:

| Print |