Մեդիա
«Այս օրինագիծը ռուսական է» - ԱՄՆ դեսպան
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը արձագանքել է խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած «օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրինագծին և նշել, որ այս օրինագիծը ռուսական է, որի նպատակն է խանգարել կազմակերպություններին, լռեցնել այլախոհ կարծիքները և միևնույն ժամանակ թույլ չտալ վրացիներին շարունակել օգնել հասարակության մյուս անդամներին:

«Այս օրենքի նախագիծը ռուսական է, որի նպատակն է խափանել կազմակերպությունների գործունեությունը, լռեցնել տարբեր կարծիքները, տարբեր տեսակետները և միաժամանակ թույլ չտալ, որ վրացիները շարունակեն օգնել հասարակության մյուս անդամներին։

Օրինակ՝ այս օրենքը կանխելու է այն կազմակերպություններին, որոնք տարբեր հարցերում օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց։ Դա կկանխի նաև բժշկական հետազոտությունները, որոնք իրականացվում են դոնորների օգնությամբ։

Դա կխոչընդոտի զբոսաշրջությանը, բիզնես ասոցիացիաներին, ֆերմերներին, կլիմայի փոփոխության և ցանկացած այլ հարցերով աշխատող տարբեր հասարակական կազմակերպություններին։ Ցուցակն իսկապես երկար է»,- ասել է Քելլի Դեգնանը:


Հիշեցնենք, որ փաստաթղթի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալներ» են համարվում.

Բոլոր ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձինք, ներառյալ բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնց տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին «օտար իշխանությունից» է: Սակայն ոչ - Վրաստանի օրենսդրությամբ ստեղծված պետական ​​կազմակերպությունները կամ սպորտային ֆեդերացիաները.

Հեռուստաընկերությունները, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը «օտար իշխանությունից» է (գովազդը ներառված չէ):Զանգվածային լրատվության միջոցները, ներառյալ թերթերը և առցանց լրատվամիջոցները, ովքեր իրենց եկամուտի ավելի քան 20 տոկոսը ստանում են «օտար իշխանությունից» (գովազդը ներառված չէ):

«Օտարերկրյա ազդեցության գործակալի» օրինագիծը արդարադատության նախարարությանը լիազորում է հետազոտություններ իրականացնել։

Նախագծով նախատեսվում է նաև տուգանքների հետևյալ տեսակները.

Որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելուց խուսափելու կամ հայտարարագիրը չլրացնելու համար կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիի չափով։

Արդարադատության նախարարության կայքում մուտքագրվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը դիմումի ձևը չլրացնելու դեպքում՝ 10 հազար լարի;

Նշված ժամկետում փաստաթղթերի թերությունները չշտկելու դեպքում՝ 10 հազար լարի; մեկ ամիս հետո օրինական իրավախախտում կատարելը՝ 20 հազար լարի։

| Print |