Մեդիա
Խորհրդարանի մոտ ձու են նետել Լեւան Իոսելիանիի վրա
Հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի ժամանումը Վրաստանի խորհրդարան, որտեղ ընթանում է բողոքի ակցիան, հանգեցրել է նոր բախման բռնկման և բողոքի մասնակիցների կողմից վիրավորական բղավոցների:

Ցուցարարները Լեւան Իոսելիանիին «ստրուկ» են անվանել։ Հանրահավաքի մասնակիցները նաեւ ձու են նետել նրա ուղղությամբ, որը գլխին է կոտրվել։ Հանրային պաշտպանը ոստիկանների ուղեկցությամբ լքել է տարածքը։

Մինչ այդ Լևան Իոսելիանին հայտարարել էր, որնա տեղում է՝ խորհրդարանում, իրավիճակը և իրավապահների կիրառած ուժի համաչափությունը գնահատելու համար:

| Print |