Ինչպիսի՞ իրավիճակում են Ճաճարաքում ավտովթարի հետևանքով տուժվածները
Ախալցիխեի գյուղ ճաճարաքում, հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասվածներից մեկը բուժումը շարունակեւմ է հիվանդանոցում։ Նրա բուժման հարցում ներգրավվեցին անգամ քիրուրգները։ Իսկ մյուսը, այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։
Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում ասում են, որ երկու տուժածներն էլ կենսաթոշակային հասակի են։
„Հիվանդներից մեկին երեկ պետք եկավ քիրուրգի օգնությունը, դեռ մնում է բժիշկների հսկողության տակ։ Երկրորդ հիվանդի իրավիճակը ստաբիլային էր, այսօր հիվանդանոցից դուրս գրվեց",- ասում է հիվանդանոցի տնօրեն՝ Բեսիկ Բուրջալիանը։
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Ասպինձայի կենտրոնական ճանապարհին։ Միմյանց բախվել է երեք թեթև մեքենա։