Առողջապահություն
Վարակված բժիշկներն ու հիվանդանոցներն պացիենտներով լեցուն
Վրաստանում օրական աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Օրվա ընթացքում նոր դեպքերի թիվն արդեն հասնում է 3000-ի: Նրանց թվում են նաև անձինք, բժշկական անձնակազմից:
Վարակվածների քանակի հետ մեկտեղ խնդիր է դառնում նաև մահճակալների և մասնագետների պակասը: Առողջապահության նախարարության որոշմամբ ՝ համաճարակի դեմ պայքարում գործող բժիշկներին օգնություն կցուցաբերեն թոշակառու բժիշկները:
Մանկաբույժ և ընտանեկան բժիշկ Գուլիկո Մոդեբաձեն այն անձանց թվում է, ովքեր Ախալցխայում վարակվել են կորոնավիրուսով: Վարակի աղբյուրը նրան դեռ անհայտ է: Բժիշկն արդեն ապաքինվել է, վերադարձել բուժհաստատություն և այժմ հոգ է տանում համաճարակային հիվանդների մասին:
«Սկզբում ջերմություն նկատեցի, թեստավորվեցի և դրական պատասխան ստացանք: Հաստատվելուց մեկ օր անց, սկսեցի հազալ և զգալ ցավեր: 12 օր բուժվում էի կլինիկայում»,- ասում է կլինիկա «Իմեդիի» բժիշկ՝ Գուլիկո Մոդեբաձեն:
Մանկաբույժը բոլոր վարակվածներին հորդորում է վերահսկել ախտանիշները, ուշադրություն դարձնել առողջական վիճակին և բարդությունների դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Բժշկական հաստատությունը, որտեղ բժիշկն է աշխատում, այժմ վերածվել է կովիդ ընդունող կլինիկայի: Նա ամեն օր շփվում է հավանական վարակված մարդկանց հետ:
Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճի պատճառով Վրաստանում բժշկական անձնակազմի պակաս կա: Պետությունը փորձում է օգտագործել և մոբիլիզացնել բոլոր նրանց, ովքեր առնչվում են բժշկական ոլորտի հետ:
Առողջապահության նախարարությունն բժշկական համալսարանի բարձր կուրսի ուսանողներին արդեն ներգրավել է համաճարակի դեմ պայքարում: Նոր նախաձեռնությամբ, համաճարակային իրավիճակի կառավարման գործընթացում, թոշակառու բժիշկները նույնպես կօգնեն բժշկական անձնակազմին կորոնավիրուսով:
«Քննարկվել է վերջերս բժշկական հաստատություններում տեղերի պակասը: Մենք խոսեցինք կլինիկաների ղեկավարների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք բարելավել հիվանդի կառավարումը՝ այս առումով ուշացումներից խուսափելու համար: Քննարկեցինք նաև կովիդ-հյուրանոցների կառավարման մոդելը: Այս առումով կարևոր է բարձրացնել վստահելիությունը: Քննարկել ենք նաև առողջության առաջնային պահպանման որակի բարելավման հարցը: Կարծում եմ, որ կլինիկաների ղեկավարների ներգրավումը տեղեկատվական արշավին կարևոր է, որպեսզի քաղաքացիները լավ իմանան, թե ինչպես են հիվանդներին տեղափոխում հիվանդանոց, ապա դուրս գրում տուն: Սա կորոնավիրուսի կառավարումը կդարձնի ավելի թափանցիկ», – հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն:
Կառավարության որոշումը Ախալցիխեի բնակչության որոշ մասի համար անընդունելի և անհեռանկարային է, նրանք վախենում են, որ հնարավոր է, այս քայլով էլ ավելի մեծանա վարակված բժիշկների քանակը:
Որքանո՞վ է ճիշտ թոշակառու բժիշկների ներգրավվածությունը համաճարակի դեմ պայքարում ՝ հաշվի առնելով, որ նրանք ռիսկ խմբում են: Քննարկվել է, թե ոչ առողջապահության նախարարությունում այս կարևոր մանրամասնությունը, անհայտ է:
Չնայած նրան, որ Ախալցիխեի կլինիկաներում վարակված անձինք չեն բուժվում, բայցևայնպես երկու հիվանդանոցներում էլ բժշկական անձնակազմը վարակված է COVID 19–ով: Դեռ ավելին, առաջիններից մեկը ախալցխացի բժիշկն էր, ում մոտ հաստատվեց կորոնավիրուս: Նրանից հետո, երկու կլինիկաներն էլ ստիպված եղան փոխել աշխատանքի ռեժիմը: «Իմեդի» կլինիկան այս փուլում ամբողջովին ծառայում է կովիդ հիվանդներին:
«Մենք ընդունում ենք պացիենտների, ում մոտ նկատվում է կորոնավիրուսի ախտանշաններ, հետազոտում ենք, սակայն վիրուսը հաստատելուց հետո, տեղափոխում հիվանդանոց կամ կովիդ հյուրանոց»,- ասում է «Իմեդի» կլինիկայի մենեջեր՝ Գիորգի Բարձիմաձեն:
Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում այս փուլում, միայն կասկածելի ախտանշաններ ունեցող անձանց լաբորատոր հետազոտություններ են ընթանում, բայց համաճարակին այս հիվանդանոցն էլ չկարողացավ դիմադրել: Բժշկական անձնակազմը վարակվեց նաև այս հաստատությունում: Բժիշկների սակավությունից ելնելով, ժամանակավորապես փակվեց ծննդաբերության բաժանմունքը: Կորոնավիրուսի պատճառով, բժիշկների մի մասը ինքնամտկուսացված է, իսկ մյուս մասը տեղափոխվել է կովիդ ընդունող հիվանդանոց:
«Կլինիկայում աշխատում է բժիշկների մի մասը, ոմանք ինքնամեկուսացել են, ոմանք բուժվում են, բայց կլինիկան շարունակում է սովորական կարգով աշխատել»,- բացատրում է Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալի մենեջեր՝ Ռեզո Կուճուխիձեն:
Առողջապահության ոլորտում աշխատող մասնագետները համաճարակի պիկային փուլի մասին բնակչությանն արդեն հաղորդել են: Ըստ նրանց՝ Վրաստանում օրեկան մոտ 5 000 վարակման դեպք կգրանցվի: Կառավարությունում արդեն խոսում են մահճակալների և հիվանդանոցներում ազատ տեղերի վերաբերյալ խնդիրներից: Ամենանշանակավոր հարցում՝ բժշկական անձնակազմի սակավության դեմ պայքարելուց, նախարարությունը պատրատվում է ներգրավել ոչ միայն ուսանողներին և թոշակառու բժիշկներին, այլև ատամնաբույժերին:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :