Առողջապահություն
Կյանքի ու մահու կռիվ - բժիշկներն ընդդեմ համաճարակի
Անքնություն, նյարդայնություն, անորոշություն և կյանքի ու մահվան մշտական պայքար - Երկրորդ տարին անընդմեջ բժիշկները ստիպված են ապրել այս ռեժիմով: Փոփոխված առօրյան, մասնավորապես, դժվար հանդիսացավ ռիսկի տակ գտնվող բուժանձնակազմի համար:
Բժիշկ-լաբորատոր՝ Նինո Մելիքիձեն պատկանում է ռիսկային խմբին, նա պատվաստվել է «Օքսֆորդ Աստրազենեկա» -ով, մարտի 18-ին: Բժիշկն իրեն լավ է զգում և պատրաստվում է ընդունել երկրորդ չափաբաժինը: Հավատում է, որ համաճարակը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է: Covid19- ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար աշխատել են աշխարհի լավագույն մասնագետները:
Չնայած ռիսկին ՝ Նինո Մելիքիձեն հնարավորինս բուժում էր բարդ առողջական վիճակում գտնվող հիվանդներին: Համաճարակի առաջին փուլի ընթացքում իր իսկ լաբորատորիայում սկսվել է հակամարմինների թեստավորման գործընթացը, որի միջոցով քաղաքացին հնարավորություն ուներ պարզելու ՝ արդյո՞ք եղել է վարակված նոր կորոնավիրուսով: Հակամարմինները հայտնաբերվում են կենսաբանական նյութի ուսումնասիրության արդյունքում: Նինոյի լաբորատորիայում արդեն ուսումնասիրված վերլուծությունների համաձայն, քաղաքացիների 80% -ը կորոնավիրուսն հաղթահարած անձինք են:
«Անվտանգ ոչինչ չէ, այդ իսկ պատճառով հաստատ ասել չենք կարող, թե ինչ բարդություններ կհետևի պատվաստմանը: Սակայն, հստակ կարող ենք ասել, որ կորոնավիրուսը շատ ավելի վտանգավոր է, քան պատվաստանյութը»:
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ Ախալցիխեի բժիշկների մեծ մասը վարակվել է Կովիդ 19-ով, իսկ բնակչությունը մնացել էր առանց բժշկական օգնության: Կովիդ պացիենտների բուժման ընթացքում, վարակվել է նաև մանկաբույժ և ընտանեկան բժիշկ՝ Գուլիկո Մոդեբաձեն: Ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով ապաքինվելուց անմիջապես հետո, նա վերադարձավ բժշկական հաստատություն և մինչ օրս խնամում է վարակված հիվանդներին:
«Չնայած նրան, որ բոլոր կանոնակարգերին հետևում էի, միևնույն է վարակվեցի և սա անսպասելի չէր: Չգիտեմ ինչպես, կամ ումի՞ց փոխանցվեց ինձ, հնարավոր է սա տեղի է ունեցել անգամ կլինիկայից դուրս»:
Կորոնավիրուսը նրա մոտ ի հայտ եկավ ջերմությամբ և գրիպով: Երկրորդ օրվանից նրա առողջական վիճակը վատացավ, և նրան անհրաժեշտ էր 12 օրյա բուժում կլինիկայում: Վիրուսը ախտանիշները թողեց մինչ այսօր, բայց պատշաճ և ժամանակին բուժման շնորհիվ նա շուտով վերականգնվեց: Հիվանդանոցը, որտեղ աշխատում է բժիշկը, վերափոխվել է կորոնավիրուսային պացիենտներ ընդունող կլինիկայի ՝ գրեթե ամեն օր կապելով բժշկուհուն հնարավոր վարակակիրների հետ:
«Հոգեբանորեն դժվար էր, բայց ես շուտով վերականգնեցի հանգստությունս, հաղթեցի Կովիդ 19-ն և վերադարձա իմ սովորական աշխատանքային ռեժիմին»:
41-ամյա Թեա Փերիաշվիլին այն բժիշկներից է, ով չի վարակվել Covid19- ով, չնայած պարբերաբար ստիպված է եղել մնալ կորոնավիրուս ունեցող հիվանդների հետ: Բժիշկ-թերապևտը տասը տարի շարունակ աշխատում է Էվեքս կլինիկաների Ախալցիխեի մասնաճյուղում:
«Ամեն օր շփվում էի վարակակիրների հետ, շատ դժվար էր ՝ ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես, անընդհատ սթրեսի մեջ էինք: Մենք հաճախ ստիպված էինք աշխատել օրական 24 ժամ, եղել են օրեր, երբ աշխատել ենք 36 ժամ, անդադար: Շատ դժվար էր հաղթահարել անքնությունը, սթրեսը և հոգնածությունը»:
Թեա Փերիաշվիլիի մեծ ընտանիքում 2 փոքրահասակ և 2 ծեր անդամ կա: Իրենից շատ նա անհանգստանում էր իր ընտանիքի անդամների առողջության համար: Չնայած ընտանիքի համար անձամբ բժիշկը վարակման մեծ ռիսկ էր հանդիսանում, նա այնուամենայնիվ, չհրաժարվեց հոգ տանել հիվանդների մասին:
«Այս հիվանդությունն ունի ալիքային բնույթ և շատ բան կախված է մեր մտածելակերպից, այն բանից, թե ինչպես ենք մենք պահպանում կանոնակարգը: Մենք պետք է փորձենք հնարավորինս շուտ պատվաստվել»:
Կորոնավիրուսի հետ շփումը հատկապես դժվար էր այն բժիշկների համար, ովքեր ընտանիքում ունեն ռիսկ խմբի ներկայացուցիչներ, տարեց կամ քրոնիկ հիվանդ անդամներ:
Կորոնավիրուսով ամբողջ աշխարհում վարակել է շուրջ 130 միլիոն մարդ, այդ թվում 80% -ը ապաքինվել են, իսկ մնացածը՝ մահացել: Համաճարակի պատճառով փոփոխված աշխատանքային պայմանները հատկապես ծանր հանդիսացան բժշկական անձնակազմի համար: Երկրորդ տարին է, ինչ նրանք ամենօրյա կապի մեջ են վարակված անձանց հետ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :