Ինչպիսին է կորոնավիրուսային ցուցանիշը Վրաստանում
Անցած շաբաթվա ընթացքում (13.06.2022-19.06.2022) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 482 մարդ։ Մեկ շաբաթվա ընթացքում մահացել է մեկ մարդ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Գերատեսչության տվյալներով՝ հիմնականում շրջանառվում է և գերակշռում է օմիկրոնի B.A.2 շտամը։
Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 78650 հետազոտություն, այդ թվում՝ արագ հակագենային՝ 72494 և ՊՇՌ՝ 6156 թեստ։
7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը -0,78% է:
Նախորդ շաբաթվա (06.06.2022-12.06.2022) տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք, ապաքինվել է 546 պացիենտ, մահացել է երեք մարդ։