Կորոնավիրուսի դեպքերն իսկապես շատանում են. Գաբունիա
Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերն իսկապես շատանում են: իրավիճակը լիովին կառավարելի է, առաջնային բուժօգնության ցանցը մոբիլիզացված է, անհրաժեշտության դեպքում հիվանդանոցները կընդունեն հիվանդներին»,- համաճարակային իրավիճակի մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Ինչպես պարզաբանում է Թամար Գաբունիան, չնայած դեպքերի աճին, վարակվածների մեծ մասը բուժվում է ամբուլատոր պայմաններում։
«Վերջին շրջանում դեպքերն իսկապես շատանում են, սակայն, չնայած դեպքերի աճին, վարակակիրների մեծ մասը մնում է ամբուլատոր պայմաններում, որտեղ բոլոր պայմաններն են, որ ընտանեկան բժիշկը կառավարի հիվանդի վիճակը։
Գոյություն ունի «Paxlovid» դեղամիջոց, որը կարելի է օգտագործել առաջին 5 օրվա ընթացքում։ Սա լավ է աշխատում հոսպիտալացումների և անբարենպաստ հետևանքների ռիսկի նվազեցման առումով: Իրավիճակը լիովին կառավարելի է»,- նշում է Գաբունիան։