Սամցխե-Ջավախքում գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակման 148 դեպք
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է դեկտեմբերի 1-ին։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, 1989 թվականից ի վեր ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակված 10 338 մարդ։ Նրանցից 7736-ը տղամարդիկ են, 2602-ը՝ կանայք։ Ինչ վերաբերում է մահացածների թվին, ապա նրանց թիվը 2185 է։
Այս տարի գրանցվել է ՄԻԱՎ վարակի 560 նոր դեպք, ինչը 2%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գրանցված դեպքերի աշխարհագրական բաշխմանը, ապա դեպքերի մեծ մասը նկատվում է Թբիլիսիում (3889 դեպք, որից 100-ը օտարերկրյա քաղաքացիներ են), Սամեգրելոյում՝ 1315 դեպք, Իմերեթում - 1246, Աջարիայում - 1236, Աբխազիա - (559); Կախեթիում - (504); Քվեմո Քարթլիում - 648; Շիդա Քարթլիում (401); Գուրիայում (214); Սամցխե-Ջավախեթիում (148) և այլն։