Նոր տարվանից ուսուցիչների համար պարտադիր վերապատրաստման մոդուլները կչեղարկվեն
2024 թվականից ուսուցիչների համար պարտադիր վերապատրաստման մոդուլները կվերացվեն,- հանրակրթական բարեփոխումների ներկայացման ժամաանակ ասաց ԿԳ նախարար Գիորգի Ամիլախվարը։
Նրա խոսքով, բարեփոխման շրջանակներում համակարգը ուսուցիչներին կառաջարկի այն ծառայությունները, որոնք իրականում անհրաժեշտ են նրանց որակավորումը բարձրացնելու համար։
««Ուսուցչի տունը» կոնցեպտուալ առումով ամբողջությամբ կփոխի մոտեցումները, իսկ հաջորդ տարվանից իսպառ կչեղարկվեն մինչ այժմ գոյություն ունեցող պարտադիր վերապատրաստման մոդուլները, և համակարգը կանցնի ուսուցչի կարիքները որոշելուն, նրան լսելուն, հետադարձ կապ ստանալուն և այն ծառայություններին առաջարկելուն, որոնք իրականում անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսուցչի՝ որակավորումը բարելավելու համար: Ուստի բնական է, որ երբ մենք խոսում ենք սխեմայի մշակման մասին, դիտարկվելու է նաեւ այս գործընթացը»,- ասաց Ամիլախվարին։