Կենտրոնական ընտրական վարչությունը տեղեկատվություն է տարածում ընտրական քվեաթերթիկում լրացվող մարկերի վերաբերյալ։
ԿԸՀ-ն հրապարակում է «Smartmatic»-ից ստացված նամակը, որով ընկերությունը հաստատում է, որ ընտրական վարչությունը փաստացի մարկերը ստացել է նշյալ ընկերությունից։
«Շահագրգիռ կողմերը շարունակում են շահարկել հոկտեմբերի 26-ի ընտրություններում օգտագործված քվեաթերթիկների լրացման մարկերների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ընտրությունների վարչակազմը բազմիցս բացատրել է, որ քվեաթերթիկում ընտրությունը արձանագրելու համար օգտագործվող հատուկ մարկերները տրամադրել է «Smartmatic»-ը։ Դա հաստատվում է ընկերության հետ կնքված պայմանագրով և, ի թիվս այլ հարցերի, մարկերների ստացման և հանձնման ակտերով, որոնք հրապարակային են և տեղադրված են պետական գնումների էլեկտրոնային համակարգում։ Չնայած դրան, քաղաքական գործիչները շարունակում են հանրությանը վստահեցնել, որ ԿԸՀ-ն փոխել է մարկերները, ինչը կատարյալ սուտ է և նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։
Ելնելով վերոգրյալից՝ ցանկանում ենք հանրությանը ներկայացնել «Smartmatic» ընկերությունից ստացված նամակը, որով ընկերությունը հաստատում է, որ այն մարկերը, որը քաղաքական գործիչները ցույց են տվել հանրությանը և պնդել, որ փոխվել է ԿԸՀ-ի կողմից, ընտրական վարչությունը փաստացի ստացել է «Smartmatic»-ից։
Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս փաստաթուղթը և «Smartmatic» ընկերությունից ստացված նամակը»,- նշված է տեղեկատվության մեջ։