Մշակույթ
Հնագետները սկսել են ուսումնասիրել Փարվանա լճի մոտ գտնվող դամբարանաբլուրները
Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Փարվանա լճի մերձակայքում միջին բրոնզե դարերին (մ.թ.ա. XV-XIV) բնորոշ դամբարանաբլուրների հնագիտական ուսումնասիրությունը սկսվել է: Հետազոտությունը 25 423 լարիով ֆինանսավորվում է Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կողմից: Աշխատանքներն իրականացնում է «Ուսանողական էքսպեդիցիոն շարժումը»:

Փարվանա լճի հյուսիս-արևելքում գտնվող դամբարանաբլուրների հնագիտական հետազոտությունը պետք է անցկացվի 1մ. խորության վրա: Մինչև դամբարանաբլուրները տանող ճանապարհը նույնպես պետք է մաքրվի: Մասնագետները ուսումնասիրությունը պետք է ավարտեն մինչև 2019 թվականի Նոյեմբերի 1-ը:

Մշակութային օրինակները տեղակայված են Փարվանա լճի հյուսիս-արևմուտքում գտնվող Խուլգումո գյուղից 3 կմ հեռավորությամբ: Գյուղը ուսումնասիրվել է «Ուսանողական էքսպեդիցիոն շարժման» կողմից 2003-2007 թվականներին: Հենց այս ժամանակ հայտնաբերել են Մ.թ.ա. երրորդ հազարամյակի դամբարանաբլուրները: Այդ իսկ պատճառով Մշակութային ժառանգության գործակալությունում ասում են, որ տարածքի ուսումնասիրումը շատ կարևոր է:


| Print |