Սպիտակ մազերը, աչքերի մոտ հայտնված կնճիռները, դանդաղ քայլերը, նիհար ձեռքերին հայտնված երակները – չնայած տարիքին, հոգով դերասանը այսօր էլ կանգնում է բեմին: Թբիլիսիում ծնված և մեծացած Պիեր Քադագիշվիլիի կյանքը փոխվել է 26 տարեկան հասակում: Այն ժամանակ, երբ դերասան քրոջ հետ կարիերան շարունակեց հարավային Վրաստանում: Թատերական ինստիտուտում ասել են, որ նրա տաղանդը հարկավոր է նորաստեղծ Մեսխեթի թատրոնին:
Ակակի Խորվասայի և Մեդեա Կուճուխիձեի աշակերտը, ով խաղացել է Սերգո Զաքարիաձեի, Էրոսի Մանջգալաձեի, Գոգի Գեգեճկորիի, Ռամազ Չխիկվաձեի և այլ հայտնի դերասանների հետ, համալսարան ընդունվել որոշել է փոքր ուշ: 4-րդ կուրսի ուսանողը ստիպված եղավ տեղափոխվել օտար անկյուն:
«Հիշում եմ առաջին զգացմունքը այստեղ գալուց, երբ ապրիլին ձյուն տեսա: Թբիլիսիում դեկտեմբեր ամսին երազում էինք ձյան մասին, իսկ այստեղ գարնանն անգամ ցուրտ եղանակներ և ձյուն էր տեղում: Շուտ ընկերացա տեղացի գործընկերներիս հետ և առաջին ներկայացման մշակումը սկսեցինք»,- պատմում է 82-ամյա դերասանը:
Ռեժիսոր Նանա Դեմետրաշվիլիի օգնությամբ, Թբիլիսիի անձնակազմը Մեսխեթի թատրոնի համար բեմադրեց առաջին ՝ «Թեոդորե» անվանումով ներկայացումը: Պիերը հիշում է, որ գիշերներ էին լուսացնում այս աշխատանքներով տարված: Ծանր օրակարգի պատճառով, հաճախ քնել են անգամ բեմահարթակի վրա:
«Ամբողջ Վրաստանը գլուխ խոնարհեց: Չտեսնված հանդես էր թատրոնում: Մեսխեթում վերականգնվեց վրաց թատրոնը: Բացի սրանից, հաճախ ունեինք ներկայացումներ այլ տարածաշրջաններում: Ծառայում էի 4 տարածաշրջանների, Բորջոմիին, Ախալցիխեին, Ասպինձային և Ադիգենին: Կառավարությունը ամեն կերպ աջակցում էր»,- պատմում է նա:
Գործունեությունից բացի, Ախալցիխեում փոխվեց նաև նրա անձնական կյանքը: Ասպինձայից եկած աղջկա հետ ամուսնացավ 2 շաբաթի ընթացքում: Այս քայլով իր կյանքը մշտապես կապեց Մեսխեթի հետ: Չնայած ընտանիք կազմելուն, իր գործը ակտիվորենշարունակում էր Մեսխեթի թատրոնում: Ասում է, որ գլխավոր դերերի պակաս չուներ և այս ոլորտում հաջողված դերասան էր:
Մեսխեթի պետական դրամատիկական թատրոնում անցկացրել է շուրջ 12 տարի: Մի գեղեցիկ օր որոշեց լքել Ախալցիխեն և այդպես էլ վարվեց: Կարիերան շարունակեց Թբիլիսիում, Մետեխի թատրոնում:
«Ընտանեկան իրավիճակից ելնելով, անհրաժեշտ էր գնալ այստեղից, չնայած հոգով երբեք չեմ լքել Մեսխեթը: Մտքիցս երբեք չի ջնջվի այստեղ անցկացրած տարիներն ու ստացած փորձը»,- ասում է դերասանը:
Ախալցիխե հաճախ է հյուրընկալում, հատկապես այն ժամանակ, երբ նրան հրավիրում է Մեսխեթի թատրոնը: Բեմային կարիերայի ընթացքում Պիեր Քադագիշվիլին խաղացել է մոտ 70 դեր: Չնայած տարիքին, վերջին ժամանակներում նկարահանվել է նաև ժամանակաից «Քեռչ» և «Տիփլիս» սերիալներում:
Նա ինքն իրեն անվանում է «Նախկին դերասան»: Իսկ իր կյանքը շարունակում է կնոջ, 2 երեխաների և 3 թոռների հետ: