Անտեր հանգուցյալների թաղման համար վճարում են 500 լարի
Ախալցիխեի քաղաքապետարանը անտերների, կարիքավորների, տեղահանվածների և վետերանների հուղարկավորման համար վճարում է 500 լարի:
Քաղաքապետարանի սոցիալական հարցերի վարչության պետ Ինգա Վարդիձեի խոսքով ՝ գումարը ծախսվում է գերեզմանատան ծախսերի վրա:
«Սահմաններ չկան, եթե հանգուցյալը անտեր է և չունի հուղարկավորող, մունիցիպալիտետը հատկացնում է գումար և օգնում է: Քելեխի գումարը հաշվարկած չէ»,- ասում է Ինգա Վարդիձեն:
Գործող սոցիալական փաթեթը գործում է 2014 թվականից: 2019 թվականին սոցիալական փաթեթով հուղարկավորվել է 10 մարդ: