Հասարակություն
«Մերոնք ասացին, որ հեռացնեն ոչխարները, իսկ նրանց հովիվները հարձակվեցին», - Ինչ են պատմում Թորիայում
Նինոծմինդայի Թորիա գյուղի և ադրբեջանցի հովիվների միջև առճակատման պատճառով իրավապահները ձերբակալել են 11 անձի, որին հաջորդել է թորիացիների բողոքը:
Տեղացիների և հովիվների միջև դիմակայությունն առաջացել է քաղելավաձրերի պատճառով: Եկվոր հովիվները իրենց հազարավոր ոչխարներին արածեցնում էին Թորիայի արոտավայրերում, այդ պատճառով էլ, ըստ գյուղացիների, նրանց անասունները ձմռանը մնացել են առանց սննդի:
Ֆիզիկական դիմակայության արդյունքում մասնակիցներից 7-ը գտնվում էին Նինոծմինդայի «Էվեքս» հիվանդանոցում: Թերապևտ Լամարա Դեմետրաձեի խոսքով ՝ տուժածները թեթև վնասվածքներ են ստացել դեմքի, պարանոցի և գլխի շրջաններում: Բոլորն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել կլինիկայից:
Թորիայի բնակիչները ասում են, որ Վրաստանի քաղաքացիները Կախեթիից ոչխարները քշել բերել են իրենց գյուղ, ինչը հայերի և Ադրբեջանի բնակչության միջև կռիվ է առաջացրել:
«Եվրոպական Վրաստանի» Ախալքալաքի գրասենյակի նախագահի խոսքով ՝ արոտավայրերի և հողերի բաշխման խնդիրը ոչ միայն Թորիայում, այլև Ջավախքի գրեթե բոլոր գյուղերում առկա է: Արսեն Կարապետյանը պնդում է, որ հողերի բաշխումը կապված է կաշառքի և ծանոթության հետ: Թորիայի հակամարտության մեջ մեղադրում է Նինոծմինդայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Գիտեմ, որ նրանք կալանավորված են, սա կլինի 11-ը թե 3-ը, խոսքը ոչ թե ձերբակալության, այլ ոստիկանության ճիշտ գործողությունների մասին է: Ասացեք ոստիկանների կողմից վերջին 8 տարիների ընթացքում կատարված գոնե մեկ ճիշտ քայլ: Ինչպե՞ս կարող են մարդիկ միշտ ունենալ նույն հարցը»: - ասում է «Եվրոպական Վրաստանի» Ախալքալաքի գրասենյակի նախագահ՝ Արսեն Կարապետյանը:
Դեպքը տեղի է ունեցել Օգոստոսի 23-ին: Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետերով, ինչը ենթադրում է բռնություն: Ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն: Այս պահի դրությամբ՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:
გააზიარეთ :