Հասարակություն
Պատրաստություններ երկարատև ձմռան համար
Բերքի տեղավորումը, կենդանիների համար կերակուր հավաքելն ու երկարատև ձմռանը նախապատրաստվելը – սա Սամցխե-Ջավախքի գյուղերում տիրող խառնաշփոթն է: Կորոնավիրուսը ոչ միայն պետությունում և տարածաշրջանում փոխեց դրութունը, այլ իր ազդեցությունն ունեցավ նաև տեղացիների առօրյաի վրա:
Մշակված հողատարածքների քանակի ավելացում, բերքի մեծ պաշարներ, թանկացած սնունդն ու գյուղացու էժանացած «ջանքերը» - Վրաստանի հարավային մասում բնակվող մարդիկ գնահատում են կորոնավիրուսի պատճառով գյուղերում ստեղծված իրավիճակը:
Ախալցիխեի Ճաճարաք (Չեչերեք) գյուղում եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Այս տարի արոտավայրում երեք ընտանիք կորցրեց վարկով ձեռք բերած մոտ 70կենդանի: Տեղացիները կասկածում են, որ չնայած փակ սահմաններին, գողերը անասուններին տեղափոխել են Թուրքիա:
Գյուղ Ծղալթբիլայում ասում են, որ շատ հանգամանքներ են բարելավվել, սակայն միգրացիան կրկին մնում է գլխավոր խնդիր: 2002-ից մինչև 2014 թվականը գյուղը լքել է 664 տեղացի: Ժողովուրդն ասում է, որ երիտասարդների գյուղից արտասահման գնալը դարձել է սովորություն,չնայած նրան, որ գյուղից հեռացողներին դրսում էլ շատ խնդիրներ է սպասվում: Հենց սա է պատճառը, որ ավտոտնակում գրեթե յուրաքանչյուր մարդ ունի նման համարներով մեքենա:
Ախալցիխեի Խակ գյուղում կարտոֆիլի հավաքը սկսում են վաղ առավոտյան: Տղամարդիկ փոքր չափի տրակտորներով հողից բանջարեղենը հանում են, իսկ փոքր ուշ, կանայք և երեխաները փռված կարտոֆիլը սկսում են հավաքել:
Հայ բնակչությունը ընտանիքներին պահում է նաև արտագնա աշխատանքներով: Ախալցիխեի Սազել գյուղում, տարածաշրջանի այլ գյուղերի նման, հաճախ կհանդիպեք փակված դռների..
Ախալցիխեի գյուղերի նման, անգործությունը գլխավոր խնդիր են համարում նաև Ջավախքում: Նինոծմինդայի Հեշտիա գյուղում տեղացիները ընտանիքները պահում են Ռուսաստանում աշխատելով: Կորոնավիրուսի համաճարակի և փակ սահմանների պատճառով, գյուղի ժողովուրդը մնացել է առանց հիմնական եկամուտի:
Արոտավայրերում բարենպաստ պայմաններ են հովիվների համար: Այդ իսկ պատճառով, տարբեր տարածաշրջանի հովիվները հենց Ալպային գոտում են նախընտրում անցկացնել 3 ամիս:
Ընտանիքից բացի, Նինոծմինդայի գյուղ Թորիայում պետք է հոգ տանեն նաև կենդանիների մասին: Այս տարի խոտը թանկացել է, ուստի շատ պետք է հավաքեն, որպեսզի գարնանը ստիպված չլինեն էլ ավելի թանկ վճարել:
Ախալքալաքի Վարևան գյուղի բնակիչները ձմռան համար խոտ հավաքել սկսել էին դեռ Հուլիսին: Տեղացիները նախկինում մասշտաբային անասնապահությամբ ու հողագործությամբ էին զբաղվում: Իսկ հիմա, երկու կով պահելն անգամ մեծ դժվարություն է հանդիսանում, ինչի պատճառով, հիմնականում ստիպված են զբաղվել հողագործությամբ:
Աշնանային տաք օրերին, Ախալքալաքի Կուլիկամ գյուղում բերքն են տեղավորում պահեստներում: Կաղամբն ազատում են փչացած տերևներից, հավաքում և ձմռանը կերակրում նապաստակներին:
Խիստ ձմռան համար, տարվա այս եղանակին, տեղացիները ավանդական կերպով են տաքանում: Ձմռանը վառելանյութ ունենալու համար, Ջավախքում, փայտի հետ մեկտեղ, օգտագործում են նաև աթարը:
Հատուկ կերպով նախապատրաստած աթարը չորացնում են ամիսներ շարունակ: Ձմռանը -40 աստիճան ցուրտ է սպասվում: Ըստ գյուղացիների, ցուրտ ձմեռն անցկացնելու համար, գարնանը առնվազն պետք է ունենալ 7-8 կով: Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետներում ապրում է մոտ 150 000 մարդ: Այդ թվում բնակչության 45% ներկայացնում են ազգությամբ հայերը: Բազմազան տարածաշրջանում ձմեռը վեց ամսից ավելի է շարունակվում: Կորոնավիրուսի պատճառով, բնակչությունն այս տարի համեմատաբար, ավելի մեծ պաշար է հավաքում: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :