«Երեխաներս հատակին են քնում, առնետների հետ». Ծանր պայմաններում ապրող ընտանիք Սամցխե-Ջավախքից
15:23 / 29.01.2021
Գյուղ Խևաշենում Մինաձեների չորս հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է անտանելի ծանր պայմաններում: Երիտասարդ զույգի և երկու անչափահասների համար միակ ապաստարանը վթարային իրավիճակում գտնվող տունն է, որտեղ անգամ առաջին անհրաժեշտության իրեր չկան: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, և նրանց եկամուտը միայն սոցիալական նպաստն է:
Քնել անբավարար մահճակալներում, սնվել հերթականությամբ, ապրել կրծողների հետ – սա Մինաձեների առօրյան է: Չորս հոգանոց՝ ծայրահեղ աղքատ ընտանիքն ապրում է Ադիգենի քաղաքապետարանի Խևաշենի գյուղի կիսաշեն տանը, որը բաղկացած է ընդամենը երկու սենյակից: «Այնտեղ, որտեղ հիմա մենք ենք գտնվում, ապրելն անհնար է: Տեսեք, այստեղ ապրելը նույնն է, ինչ դրսում մնալը: Երեխաների համար անկողին չունենք, հատակին են քնում: Մեզ հետ, մեզ նման, այս տանն ապրում են մկներն ու առնետները»,- հուսահատ խոսում է Քեթևան Մերաբիշվիլին:
Տարիներ շարունակ Մինաձեների երեխաները մեծանում են ուրիշի հագուստով: Նրանց համար հագուստ տալիս են հարեւանները:
«Հագուստ չունենք: Ապրում ենք նրանով, ինչ տալիս են հարևանները: Երեխային երկրորդ ձեռքի հագուստով տարանք դպրոց: Երեխաներիս սնունդը միայն մակարոնն է: Քանի տարի է, քաղցրավենիք կամ կոնֆետ չեն կերել: Թե ինչ է քաղցրավենիքը, չգիտեն: Միշտ խնդրում են, ասելով, որ սնունդ գնենք, բայց ինչպե՞ս, խնայում եմ: Երազում եմ տանը ալյուր ունենալ, գոնե հաց կամ թխվածք կպատրաստեմ փոքրիկներիս համար: Ի՞նչ անեմ, չէ որ ես էլ մարդ եմ...»,- ասում է տան կինը:
Մինաձեների հիմնական մտահոգությունը այժմ երեխաների անվտանգությունն է: Նրանք ուզում են մի փոքր, ամուր կառույց կառուցել տան դիմաց, որտեղ կարող են հանգիստ քնել գիշերը:
Տանը, որտեղ նրանք այժմ ապրում են, կահույք չկա, փոքրերը քնում են հատակին: Ընտանիքը չունի բավարար սպասք, այդ իսկ պատճառով հացն ուտում են նույն ափսեներով, հերթականությամբ: Սոցիալական օգնությունը չի հերիքում անգամ սնվելու համար: Երեխաները նույնիսկ խաղալիքներ չեն տեսել:
«Մի քանի տարի առաջ գնեցինք այս տունը, հողից է: Միայն երկու սենյակ կա: Այն էլ փլուզվում է: Մի անգամ որոշեցի տան դիմացի հատվածում երեխաների համար փոքրիկ տարածք կառուցել, բայց չկարողացա հարկավոր նյութերը ձեռք բերել: Միակ եկամուտը սոցիալական օգնության 280 լարին է ամսեկան և 60 լարիի սնունդը: Իհարկե այս գումարը չի հերիքում, քանի որ երեխաները սնվել ու հագնվել են ուզում: Ոչ մի օգնություն չունենք: Երեկ հարևանս միք իչ փայտ բերեց, որպեսզի երեխաներս չմրսեն»,- ասում է Իմեդա Մինաձեն:
Յոթ ամյա Նիկոլոզի երազանքը կերակուրը, խաղալիքներն ու լավ տունն է: Վախենում է քնել, քանի որ միշտ հիշում է...Քնած ժամանակ առնետը կծել է նրա մատը:
«Շատ եմ ուզում կարտոֆիլ ուտել, գիտե՞ս, շա՜տ եմ ուզում, այլևս մակարոն չեմ ուզում: Խաղալիքներ էլ եմ ուզում, գնդակներ, մեքենաներ, ուզում եմ նաև նոր հագուստ, որ գեղեցիկ հագնված գնամ դպրոց: Որ Բարբարեն լաքեր և գեղեցիկ շորիկներ ունենա...»,- պատմում է Նիկոլոզը: Գյուղի հոգաբարձուն տեղյակ է Մինաձեների ընտանիքի ծանր վիճակի մասին, Գիորգի Էնդելաձեն հաստատում է, որ ընտանիքը կախված է պետական նպաստից և Քաղաքապետարանի սոցիալական փաթեթից: Նա ասում է, որ համաճարակից առաջ քաղաքապետարանը մի անգամ սնունդով և գումարով օգնեց ընտանիքին:
«Անցած Նոր տարուն իմ ձեռքով սնունդ տարա նրանց համար: Պատգամավորն էլ օգնում է: Մինչ այժմ միշտ օգնում էինք, հիմա համաճարակի պատճառով չենք կարող: Միայնակ երբեք չէինք թողնում: Ամուսնուն Աբասթումանիում գործ առաջարկեցինք, բայց չեկավ: Ասելով, որ չի ուզում աշխատանք, քանի որ հետո կվերացնեն սոցիալական օգնությունը: Մենք ինչ անենք»,- հայտարարում է Ադիգենի քաղաքապետի ներկայացուցիչը Խևաշենում՝ Գիորգի Էնդելաձեն:
Ընտանիքը բարդ իրավիճակից միակ ելքը համարում է բարի մարդկանց աջակցությունը: Նրանք հույս ունեն և հավատում են, որ մարդկանց օգնությամբ դժվար ապրուստը կթեթևացնեն: Մինաձեներին այս փուլում անհրաժեշտ է ունենալ կահույք, տարրական պարագաներ, սնունդ և հագուստ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.