Ախալցիխեում կանցկացվի «Հացն անվճար» բարեգործական ակցիա
Ախալցխայում կանցկացվի «Հացն անվճար» բարեգործական ակցիա: Նախաձեռնությունը տեղական «Մեսխական հաց» արտադրանքինն է։
«Ողջույն, սիրելի ընկերներ, վերադառնում ենք ձեզ «Հաց անվճար» բարեգործական ակցիայով։
Տեղեկացնում ենք, որ փետրվարի 12-ին «ոմն մեսխի» աջակցությամբ «Մեսխական հացը» կազմակերպում է բարեգործական ակցիա։ Այս օրը թխվում է միայն սպիտակ սոմին, և յուրաքանչյուր հաճախորդին տրվում է առավելագույնը երկու հաց։
Հացը տրվում է ամբողջովին անվճար։ Խնդրում եմ տարածեք և տեղեկացրեք այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։
Մնացած օրերին կաշխատենք սովորականի պես։ Ուժը միասնության մեջ է»,- ասված է տարածած տեղեկատվության մեջ։
Տեղեկության համար հացի փուռը գտնվում է Ախալցիխեում, Շոթա Ռուսթավելի 89 հասցեում։