Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան
16:51 / 26.07.2023
«Սա զբոսաշրջությամբ քողարկված երկրի օկուպացիա է», «հողեր են ձեռք բերում, մասնավոր սեփականություն են գնում, բիզնեսներ են գրանցվում, Ուկրաինայում կարծես բան չի եղել», «եթե պատերազմ չկա, ապա ինչի՞ց են փախչում, եթե որպես զբոսաշրջիկ են գալիս, ուրեմն թող վերադառնան իրենց երկիր», - կարծում են Ախալցիխեում Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան մուտքի և թռիչքների վերականգնման մասին:
Ամենաշատ զբոսաշրջիկներն Վրաստան այցելում են Երրորդ եռամսյակում: 2021 թվականի այս ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը կազմել է 210,4 հազար այցելու, որից 29,2 հազարը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, հուլիս-սեպտեմբեր ամիսներին Վրաստան է ժամանել 532,9 հազար զբոսաշրջիկ, որից 147,9-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ։
Ինչ վերաբերում է 2023 թվականի առաջին եռամսյակին, ապա Վրաստան այցելողների թիվը (873,3 հազար) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է։ Այս դեպքում էլ նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին, և նրանք գերազանցում էին ԵՄ բոլոր երկրներից, ինչպես նաև Վրաստանի հարևան երկրներից (առանձին) եկած քաղաքացիների թվից։
Ի՞նչ են մտածում ռուսական զբոսաշրջության մասին Ախալցիխեում, արդյոք ռուս զբոսաշրջիկների հոսքը միայն վրացական տնտեսության ուժեղացումն է, և ինչպիսի՞ն կարող է լինել վրաց-ռուսական քաղաքականությունը զբոսաշրջության միջոցով: tv9news.ge-ն հետաքրքրվել է տեղացիներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հանել է ուղիղ չվերթների արգելքը, որը գործում էր 2019 թվականից։
Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվել Ռուսաստան այցելել առանց վիզայի մինչև 90 օր ժամկետով։ Վրաստանը թույլտվություն է տվել ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։
Վրացական Georgian Airways-ը դարձել է երկրորդ ավիաընկերությունը, որը սկսել է ուղիղ թռիչքներ Վրաստանի և Ռուսաստանի միջև։
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թվականին օգոստոսյան պատերազմի պատճառով։ 2012 թվականի փետրվարին Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։
Վրաստանի նախագահը, հասարակական կազմակերպությունները և ընդդիմադիր կուսակցությունները Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը երկրի համար վնասակար են համարում, ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների։ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման պատճառով Եվրամիության բոլոր 27 երկրները դեմարշ են հայտարարել Վրաստանին:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.