Հասարակություն
Հեռուստատեսությունից ստացված տեղեկատվությանը 21%-ը չի վստահում
Որքանո՞վ է Վրաստանի բնակչությունը վստահում լրատվական լրատվամիջոցներին, կարո՞ղ են նրանք ճանաչել կեղծ լուրերը և ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը ռուսական ալիքների և ռուսամետ հեռուստաընկերությունների նկատմամբ։ Ինչպես պարզվում է, սոցիալական մեդիայի սպառումը գրեթե հավասարվել է հեռուստադիտողների թվին։ Հարցված բնակչության 21%-ը չի վստահում հեռուստատեսությունից ստացվող տեղեկատվությանը։
Սոցիալական մեդիա հարթակներում հարցվողներն ամենից հաճախ օգտագործում են «Facebook», «YouTube», «Instagram» և «Tik Tok»։ Հաղորդագրություններ ուղարկելու համար նրանք օգտագործում են «Messenger», «WhatsApp» և «Viber»: Ինչ վերաբերում է կեղծ տեղեկատվության բացահայտման խնդրին, ապա 10 հարցվողներից 4-ը կարծում է, որ կարող է բացահայտել ապատեղեկատվությունը։
Zinc Network-ի պատվերով CRRC Georgia-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ հարցվածների 77%-ը հեռուստացույց է դիտում առնվազն շաբաթը մեկ անգամ, իսկ հարցվածների 75%-ը օգտվում է սոցիալական ցանցերից առնվազն շաբաթը մեկ անգամ:
Տեղեկությունների ճշմարիտ կամ կեղծ լինելը պարզելու համար հարցվածների 28%-ը կհարցներ ընտանիքի անդամի կարծիքը, 26%-ը կստուգեր այլընտրանքային աղբյուրները, 23%-ը ոչինչ չէր անի:
Առնվազն շաբաթը մեկ անգամ, ով որտեղից է տեղեկատվություն ստանում.Ըստ հետազոտության՝ բնակչությունն ամենաքիչը դիտում և վստահում է ռուսական և հռչակված ռուսամետ հեռուստաալիքներին։ Եթե բնակչության 40-ից 60%-ը դիտում է «Իմեդի», «Ռուսթավի 2», «Մթավարի արխի», «TV պիրվելի» և «Ֆորմուլա», ապա ստացվում է, որ հարցվածներն ամենաքիչը դիտում են «Objektiv», «Alt Info», ORT, NTV և RTR։ Նրանց վստահության վարկանիշը տատանվում է 5%-ից մինչև 17%:
Հարցվածների մեծամասնությունը ոչինչ չէր անի, եթե նույնիսկ վստահ լիներ, որ տեղեկատվությունը կեղծ է։Ուսումնասիրությունն իրականացվել է CRRC Georgia-ի կողմից՝ Zinc Network-ի պատվերով: Zinc Network-ն իրականացնում է USAID-ի տեղեկատվության վստահելիության խթանման ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հասարակության դիմադրողականությունը ապատեղեկատվության և քարոզչության նկատմամբ և բարելավել տեղեկատվական միջավայրը: Հետազոտության շրջանակներում իրականացվել է 2757 դեմ առ դեմ հարցազրույց: Հարցումն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում (բացի օկուպացված տարածքներից), 2023 թվականի հունվարի 11-ից փետրվարի 8-ը, վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Սխալի միջին սահմանը +/- 2,4% է:
Բացի այդ, CRRC Georgia-ն 2023 թվականի մարտի 10-14-ը հեռախոսային հարցում է անցկացրել Վրաստանի ողջ տարածքում 1048 հարցվածների հետ՝ վրացերեն լեզվով, հարցման այս հատվածում միջին սխալի 2,6% շեղումով:
გააზიარეთ :