Հասարակություն
Տեղեկատվությունը՝ որպես զենք. Ինչպես և ինչու է ռուսական քարոզչությունն ուժեղացել տարածաշրջանում
«Ռուսաստանը լրջորեն չի պայքարում, զվարճանում է, հասկանո՞ւմ եք։ Ամերիկան Ուկրաինային ստիպում է պայքարել մինչև վերջին ուկրաինացին»,- նման կարծիքներ կլսեք Ջավախեթիի գրեթե բոլոր գյուղերում։ ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի վերջին հետազոտությունների համաձայն՝ Վրաստանում ռուսական քարոզչության ազդեցությունն ամենից շատ զգացվում է Սամցխե-Ջավախեթիում։ «Թշնամին հստակ տեսավ, որ իր թիրախը պետք է լինեն փոքրամասնություններով բնակեցված շրջաններն ու տեղական լրատվամիջոցները, և նա համակարգված մոտեցավ խնդրին»,- Մտածում են մարզային հեռարձակողների դաշինքում։
Այս հոդվածում կպատմենք, թե որտեղից և ինչպես են տեղեկատվություն ստանում էթնիկ փոքրամասնությունները, ինչ մարտահրավերների են բախվում վրացական լրատվամիջոցները, ինչպես է ապատեղեկատվությունը տարածվում Վրաստանում և ինչպիսի՞ն է պետության մոտեցումն ու պայքարի ուղիները։
Սամցխե-Ջավախեթիի հայ համայնքը խոսում է ռուսերեն՝ հայկական և ռուսական ալիքների այստեղ հայտնի լինելու պատճառներից մեկն էլ հենց սա է: Արդյունքում՝ բնակչությունը չգիտի, թե ինչ է կատարվում այն երկրում, որտեղ նրանք ապրում են, քանի որ տեղեկատվություն են ստանում հիմնականում արտասահմանյան լրատվամիջոցներից և սովորաբար հավատում են այդ ալիքների պատմածին։
«Գրողը տանի, Ռուսաստանը լուրջ չի կռվում, հասկանո՞ւմ եք։ Ամերիկան ստիպում է Ուկրաինային պայքարել մինչև վերջին ուկրաինացին: Ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են, Ռուսաստանի կեսն ապրում է Ուկրաինայում։ Մի՞թե այսպես կարելի է? Մեկ ազգ է, ինչի՞ համար են պայքարում: /Ամերիկան/ ստիպում է Ռուսաստանին համաձայնվել իր պայմաններին, իսկ Ռուսաստանը ուժեղ երկիր է: Միայն իրենց կամքով մարդիկ գնում են Ուկրաինա կռվելու, կարծես աշխատանքի են գնում... փողի համար, ամսական երկու հազարից ավելի են ստանում։ Ռուսաստանում ոչ մեկին չեն ստիպում գնալ պատերազմ: Պուտինը խաղում է, ոչ թե կռվում: Եթե լրջորեն կռվեր, մարդկանց կմոբիլիզացներ»,- վստահեցնում է Ախալքալաքի Թորիա գյուղի բնակիչ Սամվել Պագասյանը, ով, ինչպես Ջավախեթիի բնակչության մեծ մասը, ընտանիքը պահում է Ռուսաստանում սեզոնային աշխատանքով, տեղեկատվություն էլ ստանում է ռուսական և հայկական ալիքներից։
Սամցխե-Ջավախեթիում բնակվող 81 089 էթնիկ հայերից միայն 16 676-ն է վարժ խոսում վրացերեն - տեղեկատվությունը տեղադրված է Ազգային վիճակագրական ծառայության կայքում և արտացոլում է 2014 թվականի մարդահամարի արդյունքները։
«Որտեղ Ամերիկան ոտք դնի, այնտեղ պատերազմ է սկսվում, լավ է, որ այստեղ (Վրաստանում) անիմաստ պատերազմ չի սկսվել, Ամերիկան Ռուսաստանին հանգիստ չի տալիս։ Ամերիկան կարող է դադարեցնել պատերազմը, Զելենսկիին ասել, որ դադարեցնի, և վերջ, բայց դա չպետք է: Ուկրաինացիները դոլար են ստացել ու կռվում են, հենց Ամերիկան դադարի ֆինանսավորել Ուկրաինային, պատերազմը կավարտվի»,- լիակատար վստահությամբ ասում է Ախալքալաքի Դիլիսկա գյուղում բնակվող քաղաքացիներից մեկը, նրա հետ համաձայնում են նաև գյուղի «բիրժայում» նստած համագյուղացիները:
Ախալքալաք, Դիլիսկա գյուղ
Ջավախեթիի պես են մտածում նաև Ախալցիխեի հայկական գյուղերում: Պետական լեզվի չիմացության պատճառով Ծուղրութ գյուղի բնակչության համար տեղեկատվության հիմնական աղբյուրը ռուսական և հայկական ալիքներն են։
«Ո՞ր ալիքը, ռուսերեն ու հայերեն... ո՞ր լուրը - «Վրեմիան» իհարկե, ու հետո Հայաստանի «Վրեմիան» ենք նայում... Երբ ռուսական ալիքներ եմ նայում, այնտեղի մարդիկ մեզ հետ են։ Հարազատներիս կեսը Ռուսաստանում են։ Ո՞վ չի ուզում, որ մենք լավ լինենք: Գնանք-գանք։ Գլխավորն այն է, որ իշխանությունը կարգավորի հարաբերությունները։ Օկուպացիան նույնպես կառավարությունների մեղքն է։ Մենք փոքր ազգ ենք, և պետք է մտածենք, որ հեշտությամբ «յոլա» գնանք»,- մեզ հետ զրույցում ասում է Խաչատուր Ամբարյանը։
Մեդիահետազոտողներին չի զարմացնում Սամցխե-Ջավախեթիում տիրող իրավիճակը: ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամը 2014 թվականից հետեւում է հակաարևմտյան քարոզչության տարածմանը։
«Սամցխե-Ջավախեթիում տեսնում են, որ տեր չկա, ազատ տեղ է այս տեղեկատվական դաշտը կառավարելու համար։ Երբ Ուկրաինայում պատերազմը սկսվեց, այդ մարդիկ տեղեկություն էին ստանում Ռուսաստանից։ Նրանք ֆիզիկապես Վրաստանում են, բայց գտնվում են հարևան պետությունների տեղեկատվական դաշտում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում»,- ասում է հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Թամար Կինծուրաշվիլին։
Տարածաշրջանային հեռարձակողների դաշինքը գործում է նաև Սամցխե-Ջավախեթիում։ Տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին կարծում է, որ բազմաթիվ գործոններ հանգեցրել են այս իրավիճակին, այդ թվում՝ բռնի ապատեղեկատվությունը, սոցիալական և տնտեսական խնդիրները, երկրում անկայուն իրավիճակը և լրագրողների համար վտանգավոր միջավայրը։
«Լրատվամիջոցներն այլեւս հետեւողականություն չունեն, դա ինքնաբուխ է և սա շփոթության մեջ է գցում հանդիսատեսին։ Ինչու՞ ես այսօր ինձ հետ լավ որակով խոսում, և ու՞ր ես անհետանում վաղը: Նա կորչում է, քանի որ նախագիծն ավարտին է հասցրել տեղական լրատվամիջոցը, եւ չի կարող մեքենան վարել ու գնալ գյուղ։ Դժվար է պահպանել լրատվական հաղորդումները, տեղական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ամեն օր լրատվություն արտադրելու խնդիր ունեն, դրանց մեծ մասը դադարեցվում է։ Այս ամենը կուտակվում է անկայուն տեղեկատվական հոսքի մեջ, որն ինքնին քեզ դարձնում է անտեղյակ, շփոթված քաղաքացի»,- մեզ հետ զրույցում ասում է Նաթիան՝ հավելելով, որ վերջին տարիներին մի շարք օրենսդրական փոփոխություններ և կառավարության վերաբերմունքը լրջորեն ազդել են անկախ լրատվամիջոցների վրա, որոնք գնալով ավելի են դժվարանում հայթհայթել կոմերցիոն եկամուտ:
Նաթիա Կուպրաշվիլի
Եկամուտի խնդիր չունեն ռուսական գաղափարախոսություն կրող ալիքները. Հաղորդակցության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում «Ալտինֆո»-ն և «Օբյեկտիվ»-ն ավելի շատ եկամուտ են ստացել (717 851 լարի), քան Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում աշխատող 11 լրատվամիջոցները միասին (603, 670 լարի):
«Մեզ մոտ շատ դժվար է գոյատևել գովազդային եկամուտներով, երբ բիզնեսը հասկանում է, որ դու քննադատող լրատվամիջոց ես, ձեռնպահ է մնում քեզ հետ համագործակցելուց», - ասում է լրագրող Մանոն Բոկուչավան, ով 10 տարի ղեկավարում է Քվեմո Քարթլիի լրատվամիջոց. «Եւ այս պահին ավերիչ խմբավորումները «Ալտինֆո»-ն և ուրիշները ակտիվորեն աշխատում են շրջաններում և վրացերենով տարածում են ռուսերեն հաղորդագրություններ։ Իշխանության ներկայացուցիչներն իրենք են հաճախ օգտագործում վրացական ամբիոնը ապատեղեկատվության համար»։
«Ո՞վ է զբաղեցնում այս դատարկ տեղը: Մենք տեսնում ենք, թե որ դերասաններն են ուժեղանում, որ դերասաններն են լավ գրասենյակներ բացում, ովքեր կայուն հենարան ունեն։ Իրականում շատ հեշտ է թշնամական երկրից կեղտոտ փողեր գտնելը։ Անկախ, երկրասեր, հայրենասեր լրատվամիջոցների գործունեությունը շատ է բարդացել»,- այսպես է ամփոփում իրավիճակը Տարածաշրջանային հեռարձակողների դաշինքի ղեկավար Նաթիա Կուպրաշվիլին։
«Միջազգային թափանցիկություն Վրաստանին»-ն ուսումնասիրել է Վրաստանում ապատեղեկատվության տարածումը, պետության մոտեցումն ու պայքարի ուղիները։ Ըստ TI-ի հետազոտության՝ արևմտյան գործընկերների, դեսպանների, հասարակական կազմակերպությունների, ռազմավարական գործընկերների դեմ պետական պաշտոնյաների հակաարևմտյան, վարկաբեկող և ապատեղեկատվական հայտարարությունները բնակչության մեջ թերահավատություն են սերմանում Արևմուտքի նկատմամբ, պառակտում են հասարակությունը և ուժեղացնում ռուսական ապատեղեկատվության ազդեցությունը երկրում։
Հետազոտողների կարծիքով, առանց այն էլ ծանր իրավիճակն ավելի է բարդացնում այն, որ կառավարությունը չի համագործակցում հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ, որոնք պետք է լինեն նրա հիմնական դաշնակիցները ապատեղեկատվության դեմ պայքարում։
«Ոչ թե չհամագործակցեց, այլ ընդհակառակը, իշխանությունը դարձավ այն ուժը, որը հետեւողականորեն սկսեց ԶԼՄ-ների ոչնչացման գործընթացը։ Տեղի է ունենում մի տեսակ հապաղող մարտավարություն, որն առաջին հերթին կապված է ֆինանսական ռեսուրսների հետ, և բոլոր դաշնակիցները, ովքեր ուշադրություն չեն դարձնում դրան, խիստ պարզամիտ են։ Կրեմլական անձինք աշխատում են ժողովրդավարությունը թուլացնելու և երկրում վստահելի ինստիտուտների գոյությունը կանխելու ուղղությամբ: Վերջին թիրախներից են քաղաքացիական սեկտորն ու լրատվամիջոցները։ Ազգային մակարդակի դերակատարներն ավելի խոցելի էին, հանրության համար ավելի հեշտ է տեսնել, որ կոնկրետ լրատվամիջոցը որոշակի կուսակցության դաշնակիցն է, բայց տեղական լրատվամիջոցների հետ հեշտ չէր, քանի որ տեղական մեդիան ավելի անկախ է, ավելի մոտ հանրությանը»,- ավելացնում է Նաթիա Կուպրաշվիլին։
Վրաստանում մի շարք գործակալություններ աշխատում են ապատեղեկատվության դեմ. Ռուսաստանից եկող ապատեղեկատվությունը և հիբրիդային պատերազմը մի շարք փաստաթղթերով ճանաչվում են որպես երկրի գլխավոր սպառնալիք։ Օրինակ՝ Վրաստանի պաշտպանության նախարարության տեսլականում, որը ներառում է մինչև 2030 թվականը իրականացվելիք գործունեությունը, ապատեղեկատվության դեմ պայքարն արտացոլված է պաշտպանության նախարարության հաղորդակցության ռազմավարությունում (2021-2024 թթ.), Պաշտպանության ռազմավարական վերանայման մեջ (2021-2025), Վրաստանի 2019-2022 թվականների արտաքին քաղաքական ռազմավարության մեջ:
«Այնուամենայնիվ, երկրում չկա հանրությանը հասանելի փաստաթուղթ, որը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի միասնական և ժամանակային նպատակներ, պատասխանատու գերատեսչություններ և գործունեության արդյունավետությունը գնահատելու չափանիշներ», - ասվում է TI -ի հետազոտության մեջ:
Ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարը Պետական անվտանգության ծառայության հիմնական պարտականություններից է: Չնայած այն հանգամանքին, որ ռուսական ապատեղեկատվությունը և հիբրիդային պատերազմը ակտուալ են Վրաստանում 2008 թվականից ի վեր, Ռուսաստանը ապատեղեկատվության համատեքստում առաջին անգամ ընդգրկվել է 2019 թվականի Վրաստանի Անվտանգության Գործակալության զեկույցում։ Հետազոտությունը նկարագրում է տարբեր երկրների կողմից ընթացիկ ապատեղեկատվության և քարոզչության վտանգները, փափուկ ուժի քաղաքականությունն ու գաղտնի գործողությունները, թեև չի նշվում, թե որ երկրներից են այդ սպառնալիքները:
Կրթության և գիտության նախարարությունը պատասխանատու է ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի համար, քանի որ կրթությունը առաջատար տեղ է զբաղեցնում մեդիագրագիտության դասավանդման առումով։ Մեդիագրագիտության հիմնական խնդիրն է մարդկանց զինել այնպիսի հմտություններով, որոնք գոնե կօգնեն քաղաքացիներին ստուգել տեղեկատվությունը։
Ինչպես մնացած աշխարհը, Կրթության և գիտության նախարարությունը մեդիագրագիտությունը համարել է հիմնական իրավասություններից մեկը և 2022 թվականից երկրորդից չորրորդ դասարաններում «Համակարգչային տեխնոլոգիան» ներմուծել է որպես պարտադիր առարկա։ Նախարարության կարծիքով՝ քաղաքացիություն առարկան որոշ չափով ներառում է նաև մեդիագրագիտություն։
Այնուամենայնիվ, մեդիա հետազոտողները նշում են, որ եվրոպական մեդիա գրագիտության ինդեքսում Վրաստանը վերջին տեղում ։ Սրան գումարվում է նաև կրթության ցածր որակը, քանի որ ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի վերջին ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ Վրաստանի բնակչությունը խոցելի է ապատեղեկատվության հանդեպ, իսկ Սամցխե-Ջավախեթիի բնակչությունը տարածաշրջանների շարքում առաջին տեղում է։
«Մեզ մոտ լեռնային շրջաններ կան... բնակչության եկամտի աղբյուրը Ռուսաստանն է, նրանց հետաքրքրում է այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, ուստի փորձում են դիտել ռուսական ալիքները։ Ինչ վերաբերում է վրացական ալիքներին, ապա շատերի համար հասանելի չեն, լեզուն չգիտեն, տեխնիկական խնդիրներ ունեն։ Օրինակ՝ տատիկն ու պապիկը ապրում են Նինոծմինդա գյուղում, միայն ռուսական ու հայկական ալիքներ են նայում, ընդհանրապես վրացական ալիքներ չունեն, որտեղ վրացական ալիքներ կան, թուրքական ալիքներ են համատեղված, հետևաբար, նրանք ակնհայտորեն ընտրում են ռուսական և հայկական ալիքները։ Բացի այդ, վրացական ալիքների փաթեթների մեծ մասը վճարովի է, մինչդեռ ռուսական ալիքները սահմանափակումներ չունեն, ոչ էլ հայկական ալիքները։ Ավելի շատ ռուսերեն ալիքներ են դիտում, հայերենը երկրորդ տեղում է, լավ կլիներ, որ վրացական ալիքները բացեին և հայերեն թարգմանությունը ավելացնեին։ Ինչպես թուրքական հեռուստասերիալներում, որտեղ կարելի է հասկանալ թուրքերեն և ռուսերեն թարգմանությունը, դա կօգնի մարդկանց սկզբնական փուլում»,- ասում է «Գանձ» երկլեզու հարթակի հայալեզու լրագրող Քրիստինա Ղազարյանը։
Հաղորդակցության ազգային հանձնաժողովում տեղյակ են, թե ինչ խնդիրներ կան փոքրամասնություններով բնակեցված մարզերում։ 2018թվականից օրենքում կատարված փոփոխություններով գործակալությանը վստահվել է մեդիա գրագիտության զարգացման գործառույթը, ստեղծվել է Մեդիագրագիտության զարգացման խթանման վարչությունը, որը ստեղծել է մեդիա գրագիտության ռազմավարություն և գործողությունների ծրագիր (2018-2021թթ.):
Մեդիագրագիտության զարգացմանը նպաստելու նպատակով Հանձնաժողովը ստեղծեց ՍՊԸ Մեդիաակադեմիա, որը գործում է երեք հիմնական ոլորտներում՝ մեդիա դպրոց, մեդիա քննադատության հարթակ և մեդիա լաբորատորիա: Մեդիադպրոցը նպատակ ունի բարձրացնել լրագրողների մասնագիտական չափանիշները և նրանց առաջարկում է տարբեր դասընթացներ այս ուղղությամբ։ Հաղորդակցության հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականից մինչ օրս Մեդիա ակադեմիայում վերապատրաստվել են շուրջ 1500 ուսուցիչներ և ավելի քան 6000 ուսանողներ, իսկ 1000 ուսանող յուրացրել է մեդիագրագիտության հիմունքները:
Ե՛վ մեդիա փորձագետները, և՛ քաղաքագետները միակարծիք են, որ ապատեղեկատվության դեմ պետության կողմից ձեռնարկվող քայլերն անբավարար են։
«Վրաստանում ռուսական ապատեղեկատվական մեքենան աշխատում է ամբողջ ուժգնությամբ, և ոչ ոք չի փորձել խանգարել արյունալի պատերազմն արդարացնող ռուսամետ ալիքներին, ոչինչ չեմ ասում կենցաղային մասի մասին։ Ռուսաստանը լավ է հասկանում, թե ինչ է նշանակում տեղեկատվական պատերազմը: Այդ իսկ պատճառով նա միլիարդավոր գումարներ է ծախսում պատերազմում հաղթելու համար, որն ունի որոշակի «արդյունքներ»։ Ռուսաստանն օգտվում է երկրում առկա խնդրից, նկատի ունեմ կրթությունը։ Խնդիրը կարող է լուծվել միայն այս կերպ, եթե կարողանանք բարձրացնել երկրում կրթության մակարդակը: Ինչո՞ւ, օրինակ, ռուսական քարոզչությունը Ֆինլանդիայում չի աշխատում։ Այնտեղ էլ փորձեցին և իրենց քարոզչական լրատվական թողարկումներն արեցին, բայց դա իրականում չի հաջողվում, որովհետև երբ ասում ես սպիտակը սև է և հակառակը, շատ հեշտ է տարբերել, երբ երկրում կրթական մակարդակը բարձր է»: - կարծում է քաղաքագետ Զուրաբ Բատիաշվիլին։
Ինչու՞ է Ռուսաստանը միլիարդավոր գումարներ և հսկայական ջանքեր ծախսում տեղեկատվական պատերազմում, ո՞րն է ապատեղեկատվության և քարոզչության նպատակը - հասարակական կազմակերպությունները կարծում են, որ վնասակար տեղեկատվության հետևում կանգնած է երկրում բևեռացման և ավտորիտար օրակարգի խթանումը։
«Ապատեղեկատվական արշավների նպատակն է նվազեցնել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, ավելացնել սոցիալական պառակտումները, դժգոհությունն ու վախը, վնասակար ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, խթանել ավտորիտար և պոպուլիստական օրակարգերը, առաջացնել բևեռացում, խաթարել մարդու իրավունքների պաշտպաններին կամ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը և այլն: Ապատեղեկատվությունը խառնաշփոթ է առաջացնում և «սառեցնող ազդեցություն» է թողնում արտահայտվելու ազատության վրա։ Մարդիկ այլևս չեն մասնակցում հանրային քննարկումներին և չեն արտահայտում իրենց կարծիքը՝ վախենալով դառնալ առցանց հարձակումների զոհ կամ ապատեղեկատվական արշավների թիրախ», - ասվում է «Միջազգային թափանցիկություն – Վրաստանին» 2023 ուսումնասիրության մեջ:
Ըստ հասարակական և լրատվական կազմակերպությունների՝ գոյատևման ճանապարհը դաշնակից ուժերի միավորման, իրավիճակի իրատեսական գնահատման և համակարգված մոտեցման մեջ է։ Այս միավորման մեջ պետք է ներառվի նաեւ կառավարությունը։ Որպես պետության և քաղաքացիական սեկտորի համագործակցության լավ օրինակ՝ հասարակական կազմակերպությունները նշում են Ուկրաինան և Բալթյան երկրները, որտեղ քաղաքացիական հատվածը և կառավարությունը տեղյակ են ընդհանուր խնդրի՝ Ռուսաստանի մասին։
გააზიარეთ :