Վավերագրական ֆիլմ
Ընդունում ենք պլաստիկ շշեր՝ բիզնեսի վերածված գովազդային մակագրություն
Աշխատանքի արդյունքները ամենատեսանելին դարձան այն բանից հետո, երբ մանկապարտեզներում մինիոն ձևերով աղբամաններ տեղադրեց և երեխաներին երգ ու պատով բացատրեց, որ «Եվրոպականությունը սկսվում է մաքրությունից»։

Մինչ մանկապարտեզի բակում մինիոններ տեղադրելը, անցավ երկար ճանապարհ։ Իր գործում ներգրավել է ընտանիքի անդամներին և համաքաղաքացիներին։ Հայրը օգնում է մեքենաների դասավորման և տեխնիկական հարցերում, իսկ ախալցխացի ամուսինն ու կինը՝ աղբ հավաքելու գործում։

Պոլիէթիլենային և ապակյա շշեր, ցելոֆաններ, ծխախոտի մնացորդներ, պլաստմասսե թափոններ, շնչադիմակներ, թիթեղյա տարաներ՝ սա այն իրերի փոքր ցանկն է, որոնք կնկատեք փողոցներում: Թեմուր Թաբունիձեն սկսել է հավաքել և տեսակավորել այս տեսակի աղբը։

Ախալցխայում կենցաղային աղբը թափելու համար նախատեսված աղբամանները տեղադրված են հեռավորության վրա, սակայն աղբը դեռ թափվում է քաղաքի փողոցներում։ Երկու տարի առաջ Թեմուր Թաբունիձեն իր ձեռքով պատրաստված աղբամանները տեղադրեց քաղաքապետարանի աղբամանների կողքին, իսկ այսօր կարծում է, որ տարիներ առաջ սկսված գործունեությունը տվել է իր արդյունքը։ Բնակչությունը հիմնականում իրենք են տեսակավորում աղբը և նետում համապատասխան աղբարկղը։

Ասում է, որ միաժամանակ երեք բան է անում՝ պաշտպանում է շրջակա միջավայրը, մաքրում քաղաքը, իսկ ճիշտ մարքեթինգի դեպքում կզարգացնի նաեւ բիզնեսը։

«Դեռ ուսանող էի, երբ Թբիլիսիում տեսա գովազդային ցուցանակ՝ «Մենք պլաստիկ շշեր ենք հավաքում», սկսեցի մտածել, բայց հետո չգիտեի, թե կոնկրետ ինչպես սկսել բիզնեսը, մոտ տասը տարի անց, գաղափարի հետ ստեղծվեց նաև հնարավորություն և ես սկսեցի իմ գործունեությունը»
,- բացատրում է Թեմուրը։

Երբ խոսեց իր հարազատների հետ աղբի առանձնացման մասին, նրանցից հակասական արձագանքներ ստացավ։ Նրա գաղափարին առաջինը աջակցել է տեղական հասարակական կազմակերպություններից մեկը։ Այսօր նա կարծում է, որ աղբի տեսակավորումն արդեն սովորական է դարձել բնակչության համար:

Խնդիրների շղթան չի վերջանում - եթե ի սկզբանե նրան անհանգստացնում էր հասարակության իներտ վերաբերմունքն ու սակավ ֆինանսները, ապա այսօր դժգոհում է անհրաժեշտ տեխնիկայի թանկությունից, պատրաստված աշխատուժի բացակայությունից և անկայուն միջավայրից։

«Քանի որ ես դեռ ցանց չունեմ, միայն Ախալցիխեում հավաքված թափոնների քանակը չի հերիքում, որ կարողանամ ծախսերը հոգալ։ Եթե ցանցը ստեղծվի, գործարան կկառուցվի Ախալցիխեում, լրացուցիչ աշխատողներ կընդունենք, և եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, մոտավորապես 10-ից 30 մարդ կաշխատի։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի գործարան կունենանք՝ փոքր, թե մեծ արտադրություն»:

Սուղ ֆինանսների պատճառով նա համացանցում փնտրում է անհրաժեշտ սարքավորումների մասին տեղեկատվություն, գնում է անհրաժեշտ մանրամասները և հոր հետ միասին հավաքում սարքավորումները։ Թաբունիձեները վերջին անգամ պատվիրեցին շարժիչ և նոր մանրիչ սարք:

«Քաղաքը մաքրության պակաս ունի, պլաստիկը մի տեսակ թափոն է, որը չի քայքայվում ու հարյուրավոր տարիներ մնում է հողի մեջ։ Հիմա հավաքում ենք ու տանում Թբիլիսի, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե Ախալցիխեում նման գործարան բացվի, շրջանը հնարավորինս կմաքրվի։ Մենք մեր ձեռքով կետային եռակցման մեքենաներ ենք սարքել, և աշխատում ենք դրանցով»
,- մեզ պատմում է Թեմուրի հայրը՝ Վաժա Թաբունիձեն։
Վաժա Թաբունիձեն իր ձեռքերով հավաքած մեքենան է աշխատեցնում
Երկու տարի առաջ հանկարծակի առաջացած հրդեհը ոչնչացրեց Թաբունիձեների գրեթե բոլոր ունեցվածքը, և նրանք ստիպված էին իրենց բիզնեսը սկսել զրոյից։ Այդուհանդերձ, Ախալցիխեում արդեն տեղադրված է 80 աղբաման, որոնք պատրաստել են Թաբունիձեները։ Ապագայում նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը եւ աղբամանների թիվը հասցնել 300-ի։ Ախալցխացի ամուսինների հետ աղբահանության պայմանագիր է կնքել և սեփական մեքենան տվել՝ բիզնեսը սկսելու համար։ Նրա գործընկերները տեսակավորում են քաղաքում հավաքված աղբը, անհրաժեշտության դեպքում «մամլում կամ մանրացնում» և պատրաստում Թբիլիսի ուղարկելու համար։

Ներկայումս աղբի վերամշակման ավելի քան 10 ձեռնարկություններ գործում են միայն Թբիլիսիում, թեեւ ձեռնարկություններն աշխատում են միայն մեկ ուղղությամբ։ Հետևաբար, Ախալցիխեից տեսակավորված թափոններից պլաստիկ շշերը հայտնվում են մի ձեռնարկությունում, թիթեղյա տարաները՝ մեկ այլ ձեռնարկությունում, հավաքված թղթերը՝ երրորդում և այլն։

Թեմուր Թաբունիձեն ասում է, որ Սամցխե-Ջավախեթիում բազմաֆունկցիոնալ ձեռնարկություն է բացելու, որտեղ աշխատակիցները պետք է տեսակավորված աղբը տեղափոխեն մեկ տարածք։

«Այս պահին մեր հիմնական եկամուտը թափոնների առաքումից ստացված գումարն է, որը չի կարող օգտագործվել որպես շահույթ, այլ վճարում է աշխատավարձերը, վառելիքը, կոմունալ ծախսերը։ Եթե ցանցը կառուցվի, ձեռնարկությունը մեկ տարում շահույթ կստանա։ Երբ տեսնում ես, որ ամբողջ աշխարհն աշխատում է այս ուղղությամբ, պետք չէ նոր հեծանիվ հորինել։ Փորձի հիման վրա արդեն պատրաստել ենք տարածաշրջանին հարմարեցված ռազմավարություն»,- ասում է Թեմուրը։

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ախալցիխեն, ինչպես մյուս քաղաքապետարանները, 2017 թվականին մշակել է թափոնների կառավարման հնգամյա գործողությունների ծրագիր։ Ավարտված խնդիրների հետ մեկտեղ հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ թափոնների վերաբաշխումը։ Թափոնների նվազագույնի հասցնելն այս տարի համարվում է աշխարհում հիմնական պլան։ Ախալցիխեում միայն մեկ ձեռնարկատեր կա՝ Թեմուր Թաբունիձեն, ով տեսակավորում է աղբը։

Մինչ Ախալցիխեի քաղաքապետարանը կկատարի ասոցացման համաձայնագրով իր պարտավորությունները, Թեմուր Թաբունիձեն մտածում է այն տարածքների զարգացման մասին, որոնք հաջողությամբ կաշխատեն Սամցխե-Ջավախեթիում՝ վերաբաշխման միջոցով։

«Պլաստիկի վերամշակմամբ կարելի է պատրաստել՝ փոցխեր, ազնվամորու զամբյուղներ, մրգի արկղներ, ձվի տուփեր, լվացքի ամրակներ, կես տոննանոց և ավելի մեծ «ցիստեռններ», բամբակ բաճկոնների եւ, համապատասխանաբար, վերմակների, ներքնակների, բարձերի համար: Թղթի թափոնների վերամշակման արդյունքում պատրաստվում է հիգիենիկ թուղթ: Կա հնարավորություն և ռեսուրս, մարզում հավաքվում է այնքան աղբ, որ ձեռնարկությունը աշխատի տարբեր ուղղություններով։ Թիվն ավելացնելու և տարածաշրջանում աշխատելու դեպքում այս ամենը բավական կլինի ցանց կառուցելու համար»,- ասում է Թեմուր Թաբունիձեն։
| Print |