Բնակչության կարծիքով
Կսահմանվեն արդյոք սահմանափակումներ Վրաստանում

Կորոնավիրուսի դեպքերի աճի հետ մեկտեղ քաղաքացիները կասկածում են, որ Վրաստանում կրկին կիրառվելու են սահմանափակումներ և կանոնակարգեր։

Տեղացիներն ասում են, որ քաղաքացիներն իրենք պետք է հետևեն կանոնակարգերին։ Նրանց խորհուրդը հիմնականում վերաբերում է շնչդիմակ կրելուն։ Վարակման դեպքերի աճը կապված է սահմանների բացման և կանոնակարգերի չեղարկման հետ։

Սակայն Ախալցիխեի բնակչության մի մասն ասում է, որ սահմանափակումների կարիք չի լինի։ Քաղաքացիները սպասում են համաճարակաբանների առաջարկություններին:
| Print |