Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունվարի 24-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Ախալցիխեի՝ Ապրիլի 9-ը, Գվարամաձեի, Սբ. Դավիթ և Կոնստանտին փողոցները։
Ախալքալաքում ևս սպասվում են էլեկտրականության անջատումներ: Ժամը 14:00-16:00-ն հոսանք չի լինելու Աղմաշենեբելի, Ազատություն, Նալբանդյան, Թումանյան, Մյասնիկյան, Թամար Թագուհի, Սանապիրո, Թբիլիսի, Ճավճավաձե և Մեմիրչյան փողոցներում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: