Դիալոգ. «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենք
14:39 / 28.02.2023
Վրաստանի խորհրդարանում գրանցվել է նաեւ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» երկրորդ օրինագիծը։ Դրա հեղինակը խորհրդարանական մեծամասնության մաս՝ «Ժողովրդական իշխանությունն» է։ Համաձայն այս օրենքի նախագծի՝ օտարերկրյա ուժ է համարվում օտարերկրյա պետության կառավարություն կամ քաղաքական կուսակցություն, ցանկացած անձ կամ իրավաբանական միավորում, որը ստեղծվել է օտարերկրյա պետության օրենքներով կամ իր հիմնական գործունեությունն իրականացնում է օտարերկրյա պետության տարածքում։
Փաստաթղթի համաձայն, յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտարերկրյա գործակալ», պարտավոր է գրանցվել ռեեստրում, համապատասխան անունով։ Օրենքի նախագծով նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն։ Նախագծի հեղինակներն ասում են, որ սա ամերիկյան օրենքի վրացական տարբերակն է, սակայն հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները կարծում են, որ, ինչպես նախորդ օրինագիծը, այս մեկը նույնպես հակասում է ժողովրդավարական սկզբունքներին։
Հաղորդման թեման «ժողովրդական իշխանության» օրինագծերն են, որոնք վերաբերում են օտարերկրյա գործակալների և արտաքին ազդեցության գործակալների գրանցմանը։ Ո՞ւմ կարող է շնորհվել գործակալի կարգավիճակ, ի՞նչ է տեղի ունենում, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը գրանցման համար չի դիմում գլխավոր դատախազին: Ինչ խնդիրների կարող են բախվել անհատները, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, և ինչպիսի՞ վտանգներ են սպառնում հասարակությանը: Հաղորդման հյուրն է «Ժողովրդավարական մեսխերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գիորգի Անդղուլաձեն։
Հարցը հաղորդման ընթացքում կքննարկեն Ախալքալաքի jnews լրատվամիջոցի ղեկավար Ռիմա Ղարիբյանը, Ախալցիխեի քաղաքային խորհրդում «Ժողովրդական իշխանության» ներկայացուցիչ Սաբա Կբիլաշվիլին և քաղխորհրդի փոխնախագահ և «Վրացական երազանք»-ի Ախալցիխեի կազմակերպության նախագահ Դավիթ Տաբատաձեն։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.