Ինչպիսի եղանակ է սպասվում Վրաստանում մինչև մայիսի 24-ը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է տեղեկատվություն Վրաստանում 2024 թվականի մայիսի 22-24-ը սպասվող եղանակի մասին։
Եղանակաբանների կանխատեսմամբ՝ մինչև մայիսի 24-ը Վրաստանում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ մայիսի 24-ին, ջերմության ֆոնին, որոշ շրջաններում տեղումներ կգրանցվեն։
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +24, +26 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կլինի տաք և չոր եղանակ, ջերմաստիճանը՝ +24, +26°C։
Արևմտյան Վրաստանի դաշտային շրջաններում (Զեստապոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մայիսի 22-23-ին կլինի չոր, իսկ մայիսի 24-ին՝ տեղումներ։ Ջերմաստիճանը՝ +28, +30°C։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ծագերի, Շովի, Ցխիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի) մայիսի 22-23-ին չոր եղանակ, իսկ մայիսի 24-ին՝ տեղումներ։ Ջերմաստիճանը՝ +22, +27°C։
Արևմտյան Վրաստանի բարձրալեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) 22-23-ին չոր, 24-ին՝ տեղումներ։ Ջերմաստիճանը՝ +19, +24°C։
Քարթլիում (Ռուստավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ծխինվալի) 22-23-ին չոր, 24-ին՝ տեղումներ։ Ջերմաստիճանը՝ +21, +26°C։
Քախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջանի, Սիղնաղի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա, Դեդոփլիսծխարո) 22-23-ին չոր եղանակ, 24-ին՝ կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ և կարկուտ։ Ջերմաստիճանը՝ +20, +25°C։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) 22-23-ին չոր եղանակ, 24-ին՝ կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ և կարկուտ։ Ջերմաստիճանը՝ +20, +25°C։
Արևելյան Վրաստանի բարձրալեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) 22-23-ին չոր եղանակ, 24-ին՝ տեղումներ։ Ջերմաստիճանը՝ +15, +20°C։