Թուրքիայում փրկարարները փրկել են կնոջ, ով երկրաշարժի հետևանքով ավերակների տակ էր գտնվում 17 ժամվա ընթացքում
Թուրքիայում փրկարարները փրկել են կնոջ, ով երկրաշարժի հետևանքով ավերակների տակ էր գտնվում 17 ժամվա ընթացքում:
Նշված փաստը արձանագրվել է Էլաղիզի նահանգում: Տեղում ցուցաբերած շտապ բուժօգնությունից հետո, փրկված կնոջը տեղաափոխեցին մոտակա բժշկական կենտրոն:
Մեկ ժամ առաջ, նույն շրջանում ավերակներից դուրս են բերել հղի կնոջ, ով այնտեղ էր գտնվում 12 ժամ:
Թուրքիայի արևելյան մասում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ, որին հետևել է 97 կրկնակի ցնցում: Ցնցումներն զգացվել են նաև Սիրիայում, Հայաստանում և Վրաստանում: Զոհերի թիվը հասել է 22-ի: