«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացվեն»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին հերթական անգամ անվանել է ռազմական հանցագործ և ասել, որ Բուչայում տեղի ունեցած սպանությունների պատճառով ՌԴ նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար։
«Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Բուչայում: Իմ կարծիքով՝ սա ռազմական հանցագործություն է։ Այս մարդը դաժան է, և այն, ինչ տեղի ունեցավ Բուչայում, սարսափելի է: Պետք է ապացույցներ հավաքվեն և ռազմական հանցագործությունների գործով դատավարություն անցկացվի։ Մենք պետք է շարունակենք զենք մատակարարել Ուկրաինային, նրանք պետք է շարունակեն պայքարը: Ես շարունակելու եմ պատժամիջոցներ սահմանել: Ես ձեզ մանրամասները կպատմեմ», – ասել է Բայդենը։