Լուրեր
Վրաստանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։
Փետրվարի 13-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժը Դմանիսիի մունիցիպալիտետում վնասել է դպրոցի շենքը և մոտ 20 տուն։
Կարդացեք նաև՝
Անցած գիշեր Վրաստանում գրանցվել է 7 երկրաշարժ
Ճեղքված, փլուզված պատեր - Երկրաշարժի հետևանքները
Ինչ անել երկրաշարժի ժամանակ
გააზიარეთ :