Ախալցիխեի բողոքի ցույցին միացել են նաև Թբիլիսիից
Փետրվարի 1-ին, բողոքի ակցիան շարունակվել է Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ։ Ցույցին, ախալցխացիների հետ միասին, միացել են նաև Թբիլիսիից ժամանած ցուցարարները։
Բողոքի մասնակիցների պահանջները մնում են անփոփոխ՝ կալանավորված անձանց ազատ արձակումը և նոր ընտրությունների նշանակումը։
Ցուցարարները կրկին հայտնել են իրենց համերաշխությունը և պահանջել են ազատ արձակել «Batumelebi»-ի և «Netgazeti»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին, ով ձերբակալվել էր հունվարի 11-ին և արդեն 21 օր է՝ հացադուլի մեջ է կալանավայրում։
Ցուցարարները հայտարարում են, որ շարունակելու են բողոքի ակցիաները, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել։
Ախալցիխեում արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ բողոքի ակցիաները շարունակվում են առանց դադարի։