Ռուսաստանը արտաքսելու է անօրինական միգրանտներին
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված օրենսդրական 2 փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։
Երկրորդով վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար: